Ադրբեջանցի զինյալներն առաջ են եկել Ներքին Հանդի ուղղությամբ՝ հերթական անգամ դիրքավորվելով Սյունիքի տարածքում

15.03.2022 15:20
6561

Համացանցում սփռվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել: Հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով հեռախոսազրույց ունեցանք գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ:

- Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին, - տեղեկացրեց վարչական ղեկավարը: - Ադրբեջանցիները սարում տեղակայված  իրենց դիրքից իջել, մոտ 800-900 մետր առաջանալով՝ վրաններ են խփել հարթ մի տարածքում, ինչի արդյունքում դիտարկվում են գյուղի գերեզմանոցը, հին գյուղը, արոտավայրերը: Նաև ցանկանում էին ճանապարհ գցել, բայց երկու օր է՝ դադարեցվել են աշխատանքները: Չգիտեմ՝ դա ռուս խաղաղապահների՞, թե՞ ՀՀ պաշտպանության նախարարության շնորհիվ է, կոնկրետ չեմ կարող ասել, - տեղեկացրեց վարչական ղեկավարը և հավելեց, որ պաշտպանության նախարարությունից եկել և նրանց պոստի դիմաց  մեր պոստն են դրել:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք խուճապային տրամադրություններ չկան գյուղում:

- Որպես այդպիսին՝ խուճապային տրամադրություններ չկան, բայց բնակչության շրջանում առկա է որոշակի անհանգստություն: Մի բարերար տնկիներ էր ուղարկել, որ  գյուղացիներն այգի հիմնեն, բայց այդ տարածքը դիտարկվում է հակառակորդի կողմից, մարդիկ վախենում են այդտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, -  ասաց Խաչատուր Բաղդասարյանը:

Վարչական ղեկավարը նաև նշեց, որ Կապանի համայնքապետարանի՝ սահմանների անվտանգության գծով աշխատակիցներն ամեն օր լինում են գյուղում:

Այնուամենայնիվ, Կապանի սահմաններում տեղի ունեցած այս միջադեպը լուրջ խորհրդածությունների  առատ նյութ պիտի լինի երկրի բարձրագույն իշխանությունների և պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականության համար:

Ինչպե՞ս կարելի է չհիշել ՆԺդեհի խոսքը՝ թուրքի մի հանցանքը ներել, կնշանակի երկու նորերն արտոնել...  

 

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21