«Մեդալի հակառակ կողմը». ֆիլմի պրեմիերա Քաջարանում

02.10.2024 15:19
1295

Քաջարանի մշակույթի կենտրոնի կինոդահլիճում հոկտեմբերի 1-ին պրեմիերա էր։ Դահլիճն էլ լեցուն էր հանդիսականներով։ Էկրանին «Մեդալի հակառակ կողմը» խորհրդանշական վերնագրով ֆիլմն էր, ըստ ամենայնի՝ սպորտային դրամա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական մարզական կարիերայի մասին։ Կինոնկարի հիմքում այն փիլիսոփայությունն է, որ հզոր կամք ու չկոտրվող ոգի ունենալու դեպքում բոլոր դժվարությունները տեղի են տալիս...

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, և նրա հիմքում ընկած է նույնքան իրական մի ցավալի իրողություն. ավտովթարի հետևանքով ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը յոթ տարի դուրս էր մնացել մեծ սպորտից։ Բայց վերադառնալով ծանրամարտի հարթակ, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Նազիկ Ավդալյանի կերպարը մարմնավորել է Աննա Մաքսիմը (Հարությունյան), ով նաև ֆիլմի ռեժիսորն է և սցենարի հեղինակը։ Դերակատարները հայտնի անուններ են՝ Աննա Մաքսիմ, Խորեն Լևոնյան, Սոս Ջանիբեկյան, Մկրտիչ Արզումանյան, Բաբկեն Չոբանյան, Արտաշես Ալեքսանյան, Անահիտ Քոչարյան, Արուսիկ Գրիգորյան, Կարեն Գիլոյան։ Ֆիլմը դիտվեց հետաքրքրությամբ, նաև հուզմունքով, քանզի էկրանին տառապանքներ կրած մարզուհու անցած դժվարին ճանապարհն էր։

Նազիկ Ավդալյանի մարզչի կերպարում հանդես է եկել Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։

Ֆիլմի ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում. դահլիճում էր ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Աննա Մաքսիմը, ով պատասխանեց ներկաների հարցերին։ Նա նշեց, որ ֆիլմը բարդ ճանապարհ է անցել, մասնավորապես, երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր եղել են ֆիլմի ստեղծման ակունքներում, հանձին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, որ հանդես է եկել հովանավորությամբ։

«Մարզիկի համար չկա ավելի մեծ պատիվ, քան ներկայացնել իր երկիրը և չեմպիոն դառնալիս՝ իր պատվին լսելի դարձնել հարազատ երկրի օրհներգը, իսկ այդ ամենին Նազիկ Ավդալյանը հասել է ավտովթարի պատճառով սպորտից հեռանալու և կրկին վերադառնալու դեպքում։ Այս փաստը ոգեշնչման աղբյուր պիտի դառնա շատ ու շատ մարզիկների համար», - գնահատանքի իր խոսքում նշեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, հավելելով, որ ֆիլմն ասելիքի  (և ոչ միայն) առումով կայացել է։

«Քաջարան» կինոթատրոնի տնօրեն Իրինա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Քաջարանի մշակույթի պալատի կինոթատրոնի էկրանին ֆիլմը կլինի ևս երկու շաբաթ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40