Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի

20.09.2022 15:05
847

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունը։ «Տեղեկացված և ոգեշնչված մեզ ցույց տրված ընդունելությունից` մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն` հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանին և անվտանգ, խաղաղ կովկասյան տարածաշրջանին», - նշել է Նենսի Փելոսին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակն ընդգծել է, որ կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ «Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է դեմոկրատիայի (ժողովրդավարության) և ավտոկրատիայի (անձնիշխանության) միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումների ընթացքում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին, մասնավորապես` Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո», - նշել է Փելոսին։

Նա պատմել է, որ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնի, Աննա Էշուի և Ջեքի Սփիերի հետ իրենց այցը սկսվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով։ «Այնտեղ մենք աղոթեցինք Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Կոնգրեսը հանձնառու է երաշխավորելու, որ Ցեղասպանության մասին ճշմարտությունը երբեք չի մոռացվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրինագիծ, որին նախագահ Բայդենը արձագանքեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ: Մեծ պատիվ էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան «Հենրի Մորգենթաու» մեդալով, որը ես ընդունեցի Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման մեր աշխատանքի համար»,-նշել  է Փելոսին։

Անդրադառնալով Հայաստանում ունեցած բարձր մակարդակի հանդիպումներին` խոսնակը նշել է, որ կոնգրեսական պատվիրակության համար պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ «Այս հանդիպումները հնարավորություն ընձեռեցին մտքեր փոխանակելու Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման առաջմղմանն ուղղված քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ», - նշել է նա։

Նշվում է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ անցկացված կլոր սեղանի մասին, որի ընթացքում Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես Նենսի Փելոսին է ձևակերպել, արտահայտել են իրենց ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին և իրենց լույսն են սփռել Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար մղվող պայքարի վրա: «Ինձ համար պատիվ էր դիմել այդ առաջնորդներին՝ ելույթ ունենալով Գաֆեսճեան արվեստի կենտրոնում, որը հայկական մշակույթի գոհարն է, որտեղ ես հստակ ուղերձ հղեցի Հայաստանին Ամերիկայի հանձնառության մասին», - ասել է նա։

Փելոսիի խոսքով` ավելի ուշ իրենք հանդիպել են նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ։ «Թեև ներքին քաղաքականության հետ կապված տարաձայնություններ կան, այդ առաջնորդների միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան», - հավելել է խոսնակը։

Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:Այցի շրջանակներում Փելոսին մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին համատեղ ասուլիսով են ներկայացել: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

​

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30