ՄԵԿ ԱՐԾԱԹ , ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶ

18.06.2018 16:32
1622

Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում անցկացվեց քիք-բոքսի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականի կազմում Սյունիքի մարզի քիք բոքսի «Գարեգին Նժդեհ» ակումբը (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյան) պատասխանատու այդ մրցմանը մասնակցեց հինգ մարզիկով, ընդ որում՝ Նոյ Անտոնյանն արժանացավ արծաթե, Վաչե Գյուլբուդաղյանը եւ Էրիկ Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալի: Ակումբի մարզչի կարծիքով՝ իր սաները ֆիզիկապես եւ տակտիկապես լավ էին պատրաստվել մրցմանը, իրենք էլ ոսկի մեդալ նվաճելու հաստատակամությամբ էին մեկնել մրցավայր, բայց միշտ ինչ-որ բան խանգարում է մեր մարզիկներին բարձրանալ պատվո պատվանդանի ամենավերին հարթակ եւ հնչեցնել տալ մեր հանրապետության օրհներգը:

 Երկրորդ մրցանակակիր Նոյ Անտոնյանը եզրափակչում զիջել է դաղստանցի մրցակցին: Ասում է, որ թույլ տված սխալները կշտկի հաջորդ պատասխանատու մրցումից առաջ: Արայիկ Սարգսյանն էլ հավելում է, որ վերջնական հաղթանակին հասնելու համար խոչընդոտում են եւ՛ մրցավարների կողմնակալությունը, եւ՛ իր սաների հոգեբանական ցածր պատրաստվածությունը: Բացի այդ հովանավոր չլինելու պատճառով բաց թողեցին Եվրոպայի առաջնությունը, ինչը հոգեբանորեն ազդեց եւ՛ մարզչի, եւ՛ նրա սաների վրա: Մինչ այդ պատրաստվում են մասնակցելու մարզաձեւի աշխարհի առաջնությանը, որ կայանալու է սեպտեմբերին: Լիահույս է մարզիչը, որ կարեւոր այդ մրցմանն օժանդակողներ կգտնվեն, իրենք էլ կձգտեն բարձր պահել հանրապետության եւ Սյունիքի մարզի պատիվը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 


ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24