ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ` ԹԲԻԼԻՍՈՒՄ

02.06.2022 14:51
1493

Չնայած անձրևոտ եղանակին և աշխատանքային օրվան` մայիսի 16-ին բազմամարդ էր Վրաստանի գրողների տան դահլիճը: Այստեղ բանաստեղծ Գագիկ Դավթյանի  75-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթին ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպանության , Վրաստանի մշակույթի նախարարության պաշտոնյաներ, անվանի և նոր սերնդի վրաց գրողներ և թարգմանիչներ, նկարիչներ, երաժիշտներ, պոեզիայի սիրահարներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

       Իր հոբելյանին բանաստեղծը ներկայացել էր երկու ստվար հատորներով, որ օրերս լույս է ընծայել «Արմավ» հրատարակչությունը («ԲԱԶՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ», որում բանաստեղծի գործերն են 17 լեզուներով և «101 ԲԱՆԱՍՏԵՂԾ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ»:

      Հանդիսությունը բացեց և Գագիկ Դավթյանի ստեղծագործական ուղու, վրաց գրողական ընտանիքի հետ նրա երկարամյա կապերի մասին խոսեց գրողների միության նախագահ, բանաստեղծ, Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի դափնեկիր Մաղվալա Գոնաշվիլին՝ կարևորելով նման հանդիպումների, շփումների դերը ազգերի փոխճանաչողության, ավանդույթների պահպանման, դրանք սերունդներին փոխանցելու գործում: «Կյանքի 75 տարիների գրեթե կեսը Գագիկ Դավթյանը անսակարկ նվիրումով ծառայել է Հայաստանում մեր պոեզիայի հանրայնացմանը», - ընդgծեց նա, երախտիքի ջերմ խոսքեր հղելով հայ բանաստեղծ – թարգմանչին:

        Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ողջույնի ուղերձը ներկայացրեց դեսպանության մշակութային պատասխանատու Աննա Սահակյանը և բանաստեղծին հանձնեց դեսպանության Շնորհակալագիրը «Հայ և վրացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար»:

            Գնահատանքի ելույթներ ունեցան Ռուսթավելու անվան մրցանակի դափնեկիր, նորավեպի հռչակավոր վարպետ Ռևազ Միշվելաձեն, Վրաստանի մշակույթի նախարարի խորհրդական, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, պետական մրցանակի դափնեկիր Գուրամ Օդիշարիան, Մթածմինդա Պանթեոնի տնօրեն, պետական մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Բադրի Քութաթելաձեն, գրողների միության համանախագահներ, բանաստեղծ  Բաղաթեր Արաբուլին և բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Սոսո Սիգուան, վաստակավոր նկարիչ Ռեզո Ադամիան, անվանի նկարչուհի Էլենե Գամգոնիձեն, Հայաստանում Վրաստանի դեսպանի նախկին խորհրդական, ներկայումս Վրաստանի ԱԳՆ պատասխանատու աշխատակից, Թբիլիսիի պետհամալսարանի պրոֆեսոր,  հայագետ Նինո Ափցիաուրին, Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տուն֊-թանգարանի աշխատակից Գոհար Մազմանյանը,  «Արմավ»  հրատարակչության խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը, այլք։

          Գագիկ Դավթյանին Համավրացական Ռուսթավելի ընկերության «Տարվա լավագույն բանաստեղծ» պատվավոր կոչման հավաստագիր հանձնեց ընկերության նախագահ, բանաստեղծ, արձակագիր Դավիթ Շեմոքմեդելին:

          Հանդիսավարը՝ Մաղվալա Գոնաշվիլին, հրապարակեց Վրաստանի գրողների միության որոշումը՝ «Բեղուն ստեղծագործական գործունեության և վրաց ֊հայկական գրական կապերի մեջ ունեցած առանձնահատուկ ավանդի համար Գագիկ Դավթյանին Սայաթ-Նովայի անվան մրցանակ շնորհելու մասին»`հավելելով՝ «Այս բարձր պարգևին առայսօր արժանացել է միայն Սայաթ-Նովայի և Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների մեծատաղանդ թարգմանիչ, երջանկահիշատակ  Զեզվա Մեդուլաշվիլին: Մեր հոբելյարը առաջին այլազգի դափնեկիրն է»:

           Ջերմ ու սրտառուչ հանդիսության ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Գագիկ Դավթյանը և ընթերցեց հանդիսությանը ներկա վրաց բանաստեղծների ստեղծագործություններից։

 

                                                                                                      Արմինե ՔՈՉԱՐՅԱՆ

«ԱՐՄԱՎ» հրատարակչության տնօրեն

***

Հրատարակվել են բանաստեղծի հոբելյանին ընդառաջ

ՑԻՊՐԻԱՆ ԿԱՄԻԼ ՆՈՐՎԻԴ

ԵՂԻՑԻ ԿԱՄՔԸ ՔՈ

Բանաստեղծություններ /լեհերեն-հայերեն

Թարգմանությունը՝ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ

Տպագրվել է

Հայաստանում Լեհաստանի դեսպանության պատվերով

Երևան,

ԱՐՄԱՎ հրատարակչություն, 2021,- 92 էջ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ

ԲԱԼԱԳԱՆՉԻԿ * ԱՐՔԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Քնարական դրամաներ

Թարգմանությունը՝ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ

Տպագրվել է

Երևանում մոսկովյան մշակութագործարարական «Дом Москвы» կենտրոնի աջակցությամբ

Երևան,

ԱՐՄԱՎ հրատարակչություն, 2022,-80 էջ

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ

ԲԱԶՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

75 բանաստեղծություն 17 լեզուներով

Հեղինակային հրատարակություն

Երևան,

ԱՐՄԱՎ հրատարակչություն, 2022,- 452 էջ

 

101 ԲԱՆԱՍՏԵՂԾ

Գագիկ Դավթյանի թարգմանությամբ

Հեղինակային հրատարակություն

Ամփոփում է 22 երկրներից 101 բանաստեղծների ստեղծագործություններ

Երևան,

ԱՐՄԱՎ հրատարակչություն, 2022,- 376 էջ

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08