«Հոգևորականն էլ, այլ ոլորտի գործիչներ էլ կարող են մտնել դպրոց ու ներկայացնել մեր կրոնը». Ստյոպա Սաֆարյան

29.01.2019 00:04
1109

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կներեք, բացարձակ չեմ համաձայնելու «ի՞նչ գործ ունի հոգևորականը դպրոցում» հարցադրմանը: Ես էլ աշխարհիկ պետության կողմնակից եմ, ես էլ պահանջել ու պահանջելու եմ, որ եկեղեցին ու պետությունը տարանջատված լինեն, բայց դա չի նշանակում՝ ամեն մեկն իր համար մածուն ուտի, մեծանա: Մեր նախնիները նաև հավատի համար են կենաց մահու կռիվ մղել, որովհետև, ուզեք, թե չուզեք, կրոնը հայի ինքնության հենասյուներից մեկն է: Չեմ ասում՝ միակը, բացառիկը: Չեմ ասում, թե այլ դավանանքի կամ աթեիստ հայ չի կարող լինել: Եթե դա այլևս այդպես չէ, ուրեմն կարող ենք ուղղակի մեր անցյալը, դավանանքի համար արյունահեղ կռիվներով, սոսկ պատմություն համարել ու հեռավորություն վերցնել նրանից: Ես չեմ էլ ասելու, թե առաքելական դավանանքով քաղաքացիներս, հայերս կապույտ արյուն ունենք, առավել ենք մյուսներից: Բայց մեր հավատքը մեր երկրի փրոֆայլի՝ դիմագծի մի մասն է:

Մեր արժեքային համակարգում քրիստոնեությունը, առաքելականությունը անուրանալի ու անջնջելի հետք է թողել: Ու որքան էլ ես դպրոցներում դասավանդվող «Կրոնի պատմության» դասագրքերը անհանջող, որոշ առումներով ծաղրուծանակ, անլուրջ համարեմ, որքան էլ ես իմանամ, որ անարժան հոգևորականներ կան նաև իմ եկեղեցում, որքան էլ պատմության մեջ նաև վիճելի հատվածներ լինեն, ես ուզում եմ, որ իմ երեխան իր արմատների, այդ դավանանքի արժեհամակարգին ծանոթ լինի:

Ի դեպ, շատերի նման մենք չենք շտպել նրան մկրտել: Ես հիմա էլ համարում եմ, որ դա գիտակցված ընտրություն պետք է լինի: Ինքը դա պետք է ցանկանա ու դա իր ընտրությունը պետք է լինի: Ու տեսնում եմ, որ ինքը իմ եկեղեցին ընդունում է, դա նաև իրենն է, ինչպես իր տատերինն ու պապերինը:

Ես չեմ ասում, թե դասընթացը վերածվի կրոնական քարոզի, բայց հոգևորականն էլ, այլ ոլորտի գործիչներ էլ կարող են մտնել դպրոց ու ներկայացնել մեր կրոնը, հատկապես երբ մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայոց առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը:

Գիտեմ իմ բազում ընկերների հակառակ կարծիքը, հարգում եմ, բայց նաև չեմ կարող համաձայնել ծայրահեղությունների հետ»:

 

168.am

 

 

 

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12