Քաղաքականությունը չափազանց շատ է. հայերը սկսել են ջնջել իրենց հաշիվները

12.12.2018 15:27
1247

Facebook սոցիալական ցանցի` չափազանց քաղաքականացված լինելը ստիպել է օգտատերերից շատերին հրաժարվել այդ առցանց հարթակից։

Քաղաքական գործընթացները ՀՀ բազմաթիվ քաղաքացիներին ստիպել են հեռանալ Facebook–ից ու տեղափոխվել պակաս քաղաքականացված Instagram սոցցանց։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Քարոզարշավն իրականացվում էր բոլոր առցանց–հարթակներում, առաջին անգամ օգտագործվեցին Linkedin–ն ու Google–ը։ Facebook–ի չափազանց քաղաքականացված լինելը ստիպեց օգտատերերից ոմանց ջնջել էջերն ու տեղափոխվել պակաս քաղաքականացված Instagram», – նշեց նա։

Հայաստանում անցկացված նախընտրական քարոզարշավն առանձնացավ ոչ միայն կուսակցությունների, այլև ռեյտինգայինն թեկնածուների ակտիվությամբ։ Նրանք փորձում էին հնարավորինս գրագետ ու արդյունավետ օգտագործել համացանցը։ Facebook–յան գովազդի մեծ պահանջարկի պատճառով հայկական տիրույթում գովազդի գներն աճել են 50%–ով։ Փորձագետը նշեց, որ դա լրջորեն վնասում է փոքր բիզնեսին։

 

Մարտիրոսյանը նշեց, որ նախկինում Հայաստանում տարատեսակ գործընթացների ժամանակ ադրբեջանական կամ ռուսական ֆեյք օգտատերերը համացանցում վիճաբանության թեմաներ էին գցում` հայ հասարակության տրամադրությունն ու տրամադրվածությունը հասկանալու համար, բայց այս ընտրության ժամանակ նման բան գրեթե չեղավ։ Այսինքն դրսից շատ ավելի քիչ «ներարկումներ» եղան։ Փորձագետի խոսքով` դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ չէին հասկանում, թե ինչ է կատարվում մեր քաղաքական դաշտում։ Մարտիրոսյանը հերքեց նաև այն խոսակցությունները, թե Facebook–ի հայկական տիրույթում շատ են կեղծ հաշիվները։

«Հայաստանում ֆեյքերն այդքան էլ շատ չեն, պարզապես այնքան շատ է նրանց մասին խոսվում, որ մարդիկ ավելի ուշադիր են դարձել։ Ավելին` հիմա դժվար է կեղծ էջ բացել. սոցցանցի պահանջները փոխվել են, ու դա համընկել է նախընտրական քարոզարշավի հետ», – պարզաբանեց Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով` համացանցի օգտատերերն ամենից շատ կհիշեն ՀՀԿ–ի քարոզարշավը, քանի որ քաղաքական այդ ուժի ներկայացուցիչներն արդյունավետորեն օգտագործեցին կոլաժներն ու «սև ու սպիտակի» թեման, ինչը, սակայն, չի նշանակում, որ ՀՀԿ–ի քարոզարշավը հաջող էր։

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով` ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է քվեների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40