Մեկ-մեկ նախարարություններից փաստաթղթեր է գալիս, ուզում ես ասել՝ ո՞ր դասարանի երեխա է գրել. Փաշինյան

12.12.2019 22:24
1186

Այսօր կառավարության նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցը բուռն քննարկման առիթ դարձավ:

Ռազմավարական ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները եւ այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, որոնք ընդգրկում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա 5 տարիների զարգացման ուղղությունները՝ հարկային եւ մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործման, հարկային եւ մաքսային վարչարարության կազմակերպման, ստվերի դեմ պայքարի, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման, հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման բնագավառներում:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը երկար քննարկումից հետո առաջարկեց ձեռնպահ մնալ նախագիծն այս ձեւով առաջ տանելուց, հատկապես, որ պարզ չէ, թե ի՞նչ կարիք են բավարարում եւ ինչո՞ւ են երկու անգամից ավելի շատ ծախս անում:

Տեղից արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն վարչապետը կոչ արեց չվրդովվել:

«Դե, եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել, դա կստացվի, ճիշտ ճանապարհին ենք»,- ասաց Ջանջուղազյանը:

Ի պատասխան նախարարի դիտարկման՝ վարչապետն ասաց. «Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք մեծ նախարարություններ՝ լի պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է լրանում ժամը, որ գնան տուն: Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել»,- ասաց վարչապետը՝ հավելելով. «Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»,- կատակեց վարչապետը:

«Եկեք լուրջ դեմքերով ձեւ չանենք, թե մենք էսօր պետական կառավարման համակարգում ունենք էն պոտենցիալը՝ ռազմավարություններ եւ հայեցակարգեր մշակելու: Մեկ-մեկ նախարարություններից փաստաթղթեր է գալիս՝ ուզում ես ասել՝ ո՞ր դասարանի երեխա է գրել»: 

Փաշինյանի խոսքով՝ այսօր պետական համակարգում աշխատանքի հրավերին կարձագանքեն քիչ թվով մարդիկ, իսկ նրանց մի մասը չի ունենա համապատասխան հմտություններ:

«Չեն ունենա, որովհետեւ մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ: Դա նրանից է, որ դպրոցներում երեխային կանգնեցնում են տաբուրետկայի վրա, ասում են՝ արտասանի, հետո՝ մի հատ էլ արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, հետո՝ շա՜տ ավելի հայրենասիրական, որ ՀՀ նախագահը, վարչապետը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ համակարգը ստեղծածներն են, որ հիմա ասում են, թե բուհական համակարգում կիբերնետիկայի ֆակուլտետից ինչպես եք ուզում հանել հայոց լեզուն, պատմությունը:

«Այսօր, ինչ գիտնականի, որ մի տեղ դնում ես, պարզվում ա՝ դիսերտացիայի կեսը կեղծ ա, ու վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս, ասում ա՝ բոլորինն էլ կեղծ ա, խի՞ եք իմ վրա կենտրոնացել: Էս տարվա տնտեսական ցուցանիշներն ու ամեն ինչն արվում է՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետեւ ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, էնօրը ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին: Որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառը միշտ էլ կա: Փորձաքննությունը, էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մյուսն ուզումա փախչի: Եկեք արձանագրենք, որ պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, եւ էդ դիմադրությունը ես ջարդելու եմ: Չկա ուրիշ տարբերակ: Որովհետեւ ՀՀ ժողովուրդը անձամբ ինձ եւ մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք-պտտվենք»,- ասաց վարչապետը: 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40