Մեկ ժամ Ազնավուրի հետ

11.03.2023 12:21
2282

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսոթյուններ»,-այսպես է ներկայացրել իր անցած ուղին նշանավոր երգահանը, բանաստեղծը, կինոդերասանը, հասարակական գործիչը:

Աշխարհահռչակ հային էր նվիրված հիշատակի երեկոն Կապանի մանկական արվեստի դպրոցում: Կրթօջախի սաները և դպրոցի տեսական բաժնի դասատու Շուշան Գրիգորյանը հետաքրքրական դրվագներ ներկայացրին նրա կյանքից. Ազնավուրի երգերը կատարել և նրա զուգընկերներն են եղել Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստոպրովիչը, Պլասիդո Դոմինգոն,Խուլիո Իգլեսիասը, Ժո Դասենը, Շերը, ուրիշներ: Ուշագրավ է, որ նա երեք ինքնակենսագրական գրքերի հեղինակ է՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին», «Անցյալն ու ներկան», «Մեղմ շշուկով»: Հնչեցին մեծ շանսոնյեի երգերը, հատվածներ նրա գրքերից: Նրա կենսագրության առանցքային փաստը. համաշխարհային հռչակ ստացավ 1956-ին Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո: «Ֆրանսիան «ազնավուրացված է»,-գրել են ֆրանսիական հեղինակավոր պարբերականները: Այնուհետև մոտ 1000 երգ է հեղինակել՝ «Ավե Մարիա», «Մամա», «Լա Բոհեմ», «Երեկ», «Երիտասարդություն», «Նրանք ընկան» և այլն:  

Ազնավուրը նաև հասարակական գործիչ էր. առաջիններից մեկն էր, ով Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստան շտապեց՝ զորավիգ լինելու աղետյալ հայրենակիցներին: Հենց երկրաշարժի օրերին իր և նույնպես նշանավոր սփյուռքահայ Ժորժ-Տիրան Կարվարենցի հեղինակությամբ ծնվեց «Քեզ համար, Հայաստան» երգը: Այն առաջին անգամ կատարեցին աշխարհի մոտ ինը տասնյակ երգիչներ, դերասաններ, արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչներ՝ մոլորակի ուշադրությունը Հայաստանին սևեռելու համար…

Դահլիճում ներկա գտնվողները և կրթօջախի սաները, որպես հարգանքի տուրք, միասին կատարեցին երբեք չհնացող այդ երգը:

Միջոցառման ավարտին Կապանի արվեստի մանկական դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և երեկոյի բոլոր մասնակիցներին:

 Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02