Մեկ շաբաթից կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. Պուտինը՝ եռակողմ հանդիպմանը

26.05.2023 00:25
757

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից կհանդիպեն երկրների փոխվարչապետերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպմանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Հուսով եմ, որ սա լավ նախաբան կլինի՝ որոշ հարցերի գործնական լուծումների համար, որոնց մասին մենք խոսում ենք: Հենց մեր այս ֆորմատում հաջողվել է շատ բանի հասնել. 2020-ի աշնանը դադարեցին մարտական գործողությունները, այնուհետև սկսվեցին աշխատանքներ՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների սահմանազատման ուղղությամբ»,-ասաց Պուտինը:

Ըստ Պուտինի՝ չնայած որոշ դժվարություններին, միևնույն է, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցության շուրջ աշխատանքներն են:

«Մենք երեքով մանրամասն քննարկեցինք դա: Կան դեռ չկարգավորված հարցեր, բայց իմ կարծիքով՝ դրանք կրում են մաքուր տեխնիկական բնույթ»,-ասաց Պուտինը:

Նա հայտնեց, որ քննարկել են նաև տերմինաբանության հարցը՝ նշելով, որ, իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի իրականության ճշգրիտ պատկերացում:

«Բայց մեր երեքի պատկերացմամբ՝ դրանք հաղթահարելի խոչընդոտներ են: Մեծ հաշվով դրանք գոյություն չունեն, դրանք մաքուր տեխնիկական հարցեր են: Դրա համար մենք հիմա պայմանավորվել ենք նրա շուրջ, որ մոտ ժամանակներս՝ մեկ շաբաթ անց, կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը»,-ասաց Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ դա լավ պայմանավորվածություն է, որը հույս է ներշնչում, որ դեռ չլուծված հարցերը կլուծվեն: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40