Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը՝ Կապանի համայնքապետարանում

19.05.2023 12:47
1143

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն  ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը։

Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել GIZ-ի հայաստանյան գրասենյակի իրականացրած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնել համայնքապետարանի հետ ծավալած արդյունավետ համագործակցության համար։

Գևորգ Փարսյանը, ԳՄՀԸ-ի հետ մինչ օրս համատեղ ծրագրերին մանրամասն անդրադառնալով, ընդգծել է հատկապես «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի կարևորությունը՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում։ Նշենք, որ դրամաշնորհային ծրագրին համայնքը դիմել է վերանորոգման մեջ գտնվող թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատության համար գույք ձեռքբերելու նպատակով։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կրթական և մշակութային, զբոսաշրջության, տնտեսության, ենթակառուցվածքների և համայնքի համաչափ զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40