Մեկ տարում 408-ով պակասել է մարզի դպրոցականների թիվը

30.01.2013 15:07
2452

Արդեն ավանդույթ է դարձել, որ ՀՀ պետբյուջեին կողմ են քվեարկում միայն իշխող կոալիցիայի անդամները, իսկ խորհրդարանական ընդդիմադիրները` դեմ: ՀՀԿ-ական կառավարության ներկայացրած 2013 թվականի պետբյուջեով նախատեսվում է տնտեսական աճի պահպանում, արմատական փոփոխություններ սոցիալական քաղաքականության մեջ, գործարար եւ ներդրումային միջավայրի էական բարելավում եւ մակրոտնտեսական կայունության ապահովում: Բացի այդ կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել հասնել յոթ տոկոսանոց տնտեսական աճի: Մինչդեռ ընդդիմադիրներն Ազգային ժողովում պետբյուջեի քննարկումների ժամանակ պնդում էին,որ 2013 թվականի պետբյուջեն տնտեսական նահանջի մասին վկայող փաստաթուղթ է: Հարգելով այն գաղափարը, որ յուրաքանչյուրն իր սեփական կարծիքն ունի, մեզ, նախեւառաջ, հետաքրքրում է, թե երկրի հիմնական ֆինանսական փաստաթուղթն ինչ է նախատեսում Սյունիքի համար, պետբյուջեի հատկացրած միջոցներով ինչ գործեր են կատարվելու մարզում:
Նախ` փաստենք, որ 2013թ. պետբյուջեով Սյունիքի մարզպետարանին մարզում ծրագրեր իրականացնելու համար հատկացվել է 4 միլիարդ 343 մլն դրամ` նախորդ տարվա 4 միլիարդ 229 միլիոն դրամի դիմաց: Այս տարվա համար հատկացված գումարի 2 միլիարդ 78 միլիոն դրամը կհատկացվի համայնքներին որպես լրավճար:

«Պատմական հուշարձանների ամրակայում, նորոգում, վերականգնում» տողով Սյունիքի մարզին նախատեսված է հատկացնել 12 միլիոն 150 հազար դրամ` Վաղատին գյուղի Որոտնավանքի վերականգնման համար եւ 470 հազար դրամ` Տեղ գյուղի Սբ Գրիգոր եկեղեցու մասնակի նորոգման համար:

Ճանապարհաշինական աշխատանքներ եւս կկատարվեն 2013-ին: Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական մայրուղու Գորիս քաղաքով անցնող 4.5կմ ճանապարհահատվածի նորոգման համար կհատկացվի 263 միլիոն դրամ եւ եւս 3 միլիոն դրամ նույն միջպետական ճանապարհի 311կմ հատվածում բերվածքները մաքրելու համար: Հանրապետական նշանակության ճանապարհներին եւս որոշ գործեր են նախատեսված. Մ-2 Տաթեւ-Աղվանի ճանապարհի երկու փլուզված հատվածի վերականգնման համար նախատեսված է 5 միլիոն դրամ: Շինարարության թեման եզրափակենք այն փաստով, որ Կապանի N2 ավագ դպրոցի շինարարության համար կհատկացվի 100 միլիոն դրամ:

Համարյա նույնն է մնացել մշակույթի ոլորտին հատկացվող գումարը` այս տարի 55 մլն 219 հազար, նախորդ տարի` 52 մլն 938 հազար, ընդ որում «Մշակույթի տուն» տողով հատկացումը կազմել է 1 մլն 797 հազար դրամ, «Թանգարան» տողով` 10 մլն 449 հազար դրամ, «Թատրոն» տողով` 36 մլն 101 հազար դրամ, իսկ մշակութային միջոցառումներ իրականացնելու համար` 7 մլն 171 հազար դրամ: 9.2 մլն դրամով ավելացել է կրթության ոլորտին տրվող գումարի չափը, ընդ որում` նախորդ տարվա համեմատ 6.2 մլն դրամով ավելացել է նախադպրոցական կրթությանը հատկացվող գումարի չափը: Եվս մի ուշագրավ փաստ հայտնաբերեցինք մարզպետարանից մեզ հատկացված տեղեկանքում, բայց ոչ ֆինանսների հետ կապված. 2012 թվականի հունվարին մարզի հանրակրթական 112 դպրոցում սովորում էր 14 հազար 492 աշակերտ, նոր ուսումնական տարում սովորողների թիվը կազմել է 14 հազար 84 աշակերտ, այսինքն` սովորողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 408-ով:
«Ընկերությունների կողմից հատկացվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան համայնքներում բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով սուբվենցիա է հատկացվելու Կապան քաղաքին` 13 մլն 122 հազար, Քաջարան քաղաքին` 19 մլն 249 հազար, Ագարակ քաղաքին` 4 մլն 932 հազար, Սյունիք համայնքին` 1 միլիոն 440 հազար դրամ:

Ինչպես անցյալ տարի, բացի պետբյուջեից հատկացված գումարներով իրականացվող աշխատանքներից, մարզում ծրագրեր կիրականացվեն միջազգային եւ դոնոր կազմակերպությունների, ինչպես նաեւ մասնավոր ներդրողների կողմից հատկացվող ֆինանսական ներարկումների միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնում կազմվում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2013 թվականի միջոցառումների փաթեթը` տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41