Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

28.01.2020 21:50
1239

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիան քաղաքում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տոնական միջոցառումները մեկնարկել են Սիսիանի հրապարակում հետախուզական վաշտի ցուցադրական վարժանքներով և զորամասի անձնակազմի հանդիսավոր երթով: Այնուհետև փոխվարչապետն այցելել է Զոհված ազատամարտիկների զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:

Տոնական միջոցառումների շրջանակներում Մհեր Գրիգորյանը դիտել է ռազմական տեխնիկայի, զենքի և զինամթերքի ցուցադրությունը և Սիսիանի մշակույթի տանը ներկա գտնվել տոնի առթիվ կազմակերպված համերգին, որի մեկնարկից առաջ հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«
Հարգելի հայրենակիցներ,
Ինձ համար պատիվ է այսօր շնորհավորել Հայոց Բանակի 28-րդ տարեդարձը և մասնավորապես անել դա Սիսիանում:

Հայոց բանակի տարեդարձը բոլորիս համար կարևորագույն արժեքների՝ հայրենիքի, անկախության, անվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման օրն է:

Հայոց բանակը մեր հպարտությունն է, պետականության կարևոր հիմնասյուներից մեկը:

Դա է պատճառը, որ Կառավարությունը ջանք չի խնայում բանակում բարեփոխումներ իրականացնելու և զինվորների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ:

Արդիական զինատեսակների ձեռքբերումը, ինչպես նաև ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում են պայմաններ մեր զինծառայողների համար ժամանակակից միտումներին համահունչ և համարժեք քայլերի իրականացումն ապահովելու ուղղությամբ:

Մենք կարևորում ենք Հայոց բանակի արդիականացման հարցում մարդկային ռեսուրսի ներգրավումը, քանի որ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման տեմպերը ուղղակիորեն կապված են մարդկային ներուժի բացահայտման հետ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայոց բանակի զինվորներին ու սպաներին իրենց առաքելությունը պատշաճ կերպով իրականացնելու համար:

Չենք կարող այս օրը չհիշել ու հարգանքի տուրք չմատուցել նաև բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը:

Իհարկե, մեր բանակն ունի մարտական բարձր պատրաստվածություն, բայց ինչն է եղել ու մնում մեր բանակում որպես մնայուն արժեք՝ մեր զինվորների նվիրվածությունը և մարտական ոգին:

Դա է թույլ տալիս Հայաստանին վստահ քայլել առաջ՝ լավ իմանալով, որ մեր թիկունքը պահում է Հայոց հզոր բանակը:

Թող խաղաղությունը լինի հարատև և կայուն մեր երկրում:

Հայոց բանակին մաղթում եմ ամուր ոգի, իսկ հայ զինվորին՝ բարի ծառայություն»:

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10