ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՎ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ՝ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՋՆՋՈՒՄ ԵՔ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

31.07.2018 11:44
1483

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը խարխլող միտումնավոր գործողությունները:

Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետությունում սույն թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում, իբրեւ սիրո եւ համերաշխության հեղափոխություն անվան տակ, բայց իրականում՝ նախկին իշխանությունների կողմից սույն թվականի մայիսի 8-ին բացահայտ կազմակերպված նպատակային իշխանափոխության արդյունքում, Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը ժամանակավորապես հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, ում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում 100-օրյա գործունեության մասին, կխոսենք առաջիկայում:

Պարոնայք եւ տիկնայք, միթե, իրոք, չեք գիտակցում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Երկիր մոլորակի բոլոր պետությունների համար մեծ հեղինակություն վայելող, եւ, որ հայերիս համար ամենակարեւորը` Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության միակ երաշխավոր ռազմաքաղաքական կազմակերպությունն է:

Եվ, առանց պաշտոնապես զգուշացնելու ՀԱՊԿ-ին, Հայաստանի բարձրագույն իշխանության որոշումով, Հայաստանի ներքին խարդավանքների եւ անձնական վենդետաների արդյունքում՝ մեղադրանք եք առաջադրում ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին՝ մեկընդմիշտ ջնջելով Հայաստանի ու հայ ժողովրդի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, միջազգային հեղինակություն վայելող ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական կենսական համագործակցությունը, եւ ՀԱՊԿ-ի հիմնադիր, հայ ժողովրդի համար քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ դարավոր բարեկամությունը՝ միայն ու միայն ոգեշնչելով ինքնիշխան Հայաստանի Հանրապետության եւ Երկիր մոլորակի բազմաթիվ պետությունների համար ռազմաքաղաքական դաշտում թշնամի հանդիսացող ՆԱՏՕ-ին:

Եթե դուք, իրոք, մտահոգված լինեիք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի արտաքին անվտանգության համար, ապա նույնքան մտահոգված կլինեիք նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը պաշտպանող ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակության պահպանման համար, եւ ուրեմն, դուք պարտավոր էիք շատ արագ, դիվանագիտական ճանապարհով՝ ոչ հրապարակային, անհնարինը դարձնել հնարավոր, որպեսզի ՀԱՊԿ-ի ղեկավարությունը փոխեր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որից հետո նոր միայն մեղադրանք առաջադրեիք Յուրի Խաչատուրովին՝ չսասանելով ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը: Իսկ դուք դա չարեցիք:

Սա նշանակում է, որ դուք, նախապես պատրաստվելով, եւ Յուրի Խաչատուրով անվան, ազգանվան տակ, հրապարակավ, հստակ գործողություն կատարեցիք՝ հեղինակազրկելու, կրկնում եմ, ՆԱՏՕ-ի համար ահ ու սարսափ դարձած ՀԱՊԿ-ին: Միթե ձեզ թվում է, որ ակնհայտ պատվիրված պետականակործան այս ծրագրերի իրականացման արդյունքում դուք իրավունք ունեք եւ կարող եք գլխիվայր շրջել նորանկախ Հայաստանի 26-ամյա փառապանծ պատմությունն ու այդ պատմության գլխավոր ձեռքբերումը՝ արցախյան փառավոր հերոսամարտը, եւ ոչնչացնել, առաջիկա հազարամյակում տեղի ունեցող, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազնիվ, հավատարիմ եւ անդավաճան բարեկամությունն ու համագործակցությունը եւ՛ Ռուսաստանի Դաշնության, եւ՛ ՀԱՊԿ-ի հետ: Իհարկե, չե՛ք կարող:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը խարխլող Հայաստանի Հանրապետության ժամանակավոր իշխանությունների կողմից իրականացված միտումնավոր գործողությունները»:

hraparak.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44