Մեղրիում մեկնարկել են խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները

29.06.2026 16:52
474

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի նախաձեռնությամբ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել են խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները։

Օրերս Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը դիմել էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ալեքսանդր Բելյաևին՝ համայնքի խաղահրապարակների վերանորոգման և արդիականացման աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

Համայնքապետարանի և ԱՊՄԿ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և փոխըմբռնման շնորհիվ նախաձեռնությունը ստացել է ֆինանսավորում, և արդեն մեկնարկել են աշխատանքները։

Ավելին՝ առաջին խաղահրապարակի աշխատանքներն ավարտված են, և ներկայումս կիրականացվեն վերջնական գծանշումները։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է խաղահրապարակների ամբողջական բարեկարգում, այդ թվում՝ լուսավորության համակարգի արդիականացում, ժամանակակից ռետինե հատակի կառուցում, ինչպես նաև նոր գծանշումների իրականացում։

Հատկանշական է, որ Մեղրի համայնքում առաջին անգամ խաղահրապարակներում կիրառվում են ռետինե անվտանգ ծածկույթներ, որոնք զգալիորեն բարձրացնում են երեխաների անվտանգության մակարդակը և ապահովում ավելի հարմարավետ պայմաններ խաղերի ու ժամանցի համար։

Մեղրիի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի, շնորհակալություն է հայտնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ ի դեմս տնօրեն Ալեքսանդր Բելյաևի ՝ համայնքային կարևոր ծրագրերին մշտապես աջակցելու և Մեղրիի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում գործընկերային մասնակցություն ցուցաբերելու համար։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40