Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել անչափահասին բռնաբարելու եւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ազատ Ղուկասյանը 2011թ. նոյեմբերի վերջերին անչափահաս Ա.Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Նույն արարքն Ազատ Ղուկասյանը կատարել է նաեւ 2012թ. հունվարին եւ փետրվարին, իսկ այնուհետեւ` անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 142-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով:
Սյունիքի մարզի դատախազություն