Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03
651

Տարաձայնություններ, դժգոհություն, հիասթափություն․ Ադրբեջանի հյուրընկալած COP29-ը վաղն ավարտվում է, սակայն կլիմայի գլոբալ ֆինանսավորման մասին համաձայնագրի վերջնական տեքստը դեռ չկա։ Համաժողովի մասնակից երկրները մեկը մյուսի ետևից քննադատում են նախնական տեքստը, որն ուշացումով ստացվեց այսօր առավոտյան։

Բանակցությունները գլխավորող Բաքվին չի հաջողվում ընդհանուր հայտարարի բերել մասնակիցներին և պայմանավորվել համաժողովի գլխավոր նպատակի շուրջ՝ ավելի հարուստ ու զարգացած երկրները որքան գումար կտրամադրեն աղքատ երկրներին՝ պայքարելու կլիմայի փոփոխությունների դեմ։

Լրատվամիջոցների համաձայն, հիմնական՝ 10-էջանոց փաստաթուղթը տարաձայնությունների արդյունքում կիսով չափ կրճատվել է, սակայն, պահպանված կետերի շուրջ էլ չկա վերջնական համաձայնություն: Մինչև այս պահը, ըստ Reuters-ի, նախագծում դեռևս կան տողեր, որտեղ հարցական նշաններ են դրված: Associated Press-ի համաձայն, սա նշանակում է, որ հարուստ երկրները բանակցություններում դեռևս առաջարկ չեն ներկայացրել:

AP-ն գրում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկների փաթեթը դեռ մեկ հարցում է կարողացել միավորել հավաքի մասնակիցներին՝ բոլորի մոտ նույն զգացմունքներն են՝ անհանգստություն և պարզապես զզվանք:

«Փաստաթուղթը ներկայիս տեսքով ակնհայտորեն անընդունելի է», - հայտարարել է Եվրամիության կլիմայի հարցերով հանձնակատար Վոպկե Հոկստրան:

Պանամայի գլխավոր բանակցող Խուան Կարլոս Մոնտերեյ Գոմեսը Reuters-ի հետ զրույցում ավելի կոշտ է արտահայտվել՝ պնդելով, որ հավաքը վերածվել է «կլոունադայի»․ վերջին րոպեներին են մոտենում, բայց ստացված փաստաթուղթը պարզապես թույլ է։

Իռլանդիայի բնապահպանության նախարար Էամոն Ռիյանն իր հերթին է քննադատել մասամբ համաձայնեցված փաստաթուղթը. - «Այն, ինչ ներկայացվել է այսօր, հավասարակշռված չէ և չի արտացոլում անհետաձգելի գործողությունների իրական պահանջը»:

Տնտեսագետների գնահատմամբ՝ զարգացող երկրները տարեկան առնվազն մեկ տրիլիոն դոլարի կարիք ունեն առաջիկա վեց տարիներին՝ կլիմայի փոփոխությունները հաղթահարելու համար։ Մինչդեռ Բաքվի ներկայացրած փաստաթղթերի փաթեթում, դրանց բովանդակությանը ծանոթ աղբյուրների փոխանցմամբ, խոսք չկա՝ ինչ է արվելու հանածո վառելիքի կրճատման համար։

Գլոբալ ջերմացումը, որը հատկապես վերջին տասնամյակի ընթացքում մահաբեր աղետների՝ ջրհեղեղների, փոթորիկների, երաշտների, ծայրահեղ շոգերի է հանգեցրել, ըստ մասնագետների, մարդու տնտեսական գործունեության՝ հանածո վառելիքի այրման, ջերմոցային գազերի արտանետումների հետևանք է։ Կլիմայաբանների կանխատեսումներով՝ իրավիճակը չփոխելու դեպքում է՛լ ավելի աղետալի զարգացումներ կարող են տեղի ունենալ արդեն 2030 թվականի սկզբներին։

Մինչդեռ նավթով ու գազով հարուստ Ադրբեջանի նախագահը COP29- ի հենց առաջին օրը ելույթում խոսեց ոչ թե հանածո վառելիքից հրաժարվելու մտադրությունների մասին, այլ դատապարտեց բոլոր նրանց, ովքեր քննադատում են Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը։ «Այդ ռեսուրսները Ադրբեջանը պարգև է ստացել Աստծուց», - պնդեց Իլհամ Ալիևը։

 

 

www.azatutyun.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08