Բաժանորդի համար վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի չափը․ ՀԾԿՀ

26.10.2018 10:53
1229

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցը:    
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ որոշման նախագծով էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում լրացումներ և փոփոխություններ կատարելու գործընթացի շրջանակներում հոկտեմբերի 2-ին կազմակերպվել է համատեղ քննարկում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  

Հանձնաժողովը, կանոների հետագա կատարելագործման և հստակեցման, լրամշակումների միջոցով մատակարար-սպառող հարաբերություններում վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով, ի կատարումն 2018 թվականի աշխատանքային ծրագրի 22-րդ կետի, քվեարկությամբ ընդունվել են հետևյալ որոշումները։

1. Սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի սպառողի համար ավելի ծավալուն տեղեկատվություն, ինչի շնորհիվ բաժանորդի համար ավելի վերահսկելի կդառնա  սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի չափը:

2.  Առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձևը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված՝ ըստ ցերեկային և գիշերային սակագնի.

3. Սպառողի հարմարավետության և սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով մատակարարը կպարտավորեցվի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:

24news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40