Տիգրանաշենի դերն ամենևին գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության ճանապարհի կարևորագույն հատված է. Ոսկանյան

02.06.2023 14:38
1035

Տիգրանաշենի դերն ամենևին գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության ճանապարհի կարևորագույն հատված է. Ոսկանյան

Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության նաև միջազգային ճանապարհի կարևորագույն հատված է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենի ճանապարհի նշանակությանը:
«Երևի հարյուր անգամ մեքենայով անցել եմ Վեդի-Ուրցաձոր-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն ճանապարհով, որն այլընտրանք է Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն հիմնական մայրուղու։

Ոտքով էլ շրջել եմ տարածքի սարուձորերում. գեղատեսիլ վայրեր են, լի՝ հայկական պատմամշակութային հուշարձաններով ու բնության հրաշք տեսարաններով։ 

Սակայն նշված ճանապարհը ներկա վիճակում չի կարող սպասարկել ոչ միայն Հայաստան-Իրան, այլ նաև Հայաստանի մնացյալ հատվածը Վայոց ձորին և Սյունիքին կապող տրանսպորտային հոսքերը՝ հատկապես Շաղափ-Լանջանիստ նեղ ոլորաններով հատվածում, որտեղով նույնիսկ մարդատար մեքենան է դժվարությամբ անցնում, իսկ կցորդիչով բեռնատարը չի կարողանա շարժվել, ինչպես նաև Վեդի քաղաքում, որտեղ ընդսմենը մի քանի նման բեռնատար կառաջացնեն հսկայական խցանում։

Այս իմաստով Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության նաև միջազգային ճանապարհի կարևորագույն հատված է, և ինչպես հայկական հողի ամեն սրբազան կտոր, չպետք է հանձնվի թշնամուն»։

Նշենք, որ այսօր Մոլդովայի հայերի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, որ պետք չէ գերագնահատել, այ ճանապարհային առումով որեւէ խնդիր չի ստեղծում:

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40