«Լիդիան Արմենիայի» 100-ից ավելի աշխատակիցներ ընդդեմ ՀՀ կառավարության. Դատարանը հայցն ընդունել է վարույթ

02.04.2020 13:12
1111

Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել մեր հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի սկզբին մենք՝ «Լիդիան Արմենիայի» 35 նախկին աշխատակիցներս, ովքեր զրկվել են իրենց օրինական աշխատանքից Ամուլսարի ծրագրի շուրջ արդեն գրեթե 2 տարի տևող ապօրինության հետևանքով, հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով  ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության անգործությունը, որից հետո ՀՀ կառավարությունից դատական կարգով պահանջելու ենք ֆինանսական փոխհատուցում այս 2 տարվա ընթացքում մեր կորցրած և հանքի շահագործման ընթացքում ակնկալվող եկամուտների դիմաց: Մենք հետևողական ենք լինելու վերականգնելու և պաշտպանելու մեր ոտնահարված իրավունքները՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս ընթացքում ավելի քան 80 նախկին աշխատակից ևս միացել է հայցին:

Արդեն 2 տարի է մենք կանգնել ենք  գործազրկության ու լուրջ ֆինանսական և սոցիալական խնդիրների առջև և մեր  մաշկի վրա զգում ենք այն բոլոր դժվարությունները, որոնց հետ այսօր, ցավոք, ստիպված են առերեսվել մեր հազարավոր հայրենակիցները՝ Հայաստանում և աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետևանքով: Ու եթե նրանց պարագայում ստեղծված իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մենք փաստացի շարունակական ապօրինության զոհ ենք, որի ընթացքում գոնե մեկ անգամ ՀՀ վարչապետը կամ կառավարության որևէ ներկայացուցիչ երբևէ չի զանգել ու չի հետաքրքրվել, թե ինչպես ենք մենք դիմակայում ստեղծված իրավիճակին:   

Որպես ՀՀ քաղաքացիներ կոչ ենք անում կառավարությանը վերականգնել մեր՝ հարյուրավոր աշխատավոր քաղաքացիների ոտնահարված և անտեսված իրավունքները, վերանայել խտրական և անիրավաչափ մոտեցումը «Լիդիան Արմենիայի» նկատմամբ, անհապաղ վերականգնել օրինականությունն Ամուլսարի ծրագրի շուրջ, քանի որ այսօր այս դժվարին իրավիճակում մեր երկրին անհրաժեշտ են «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու տնտեսվարողներ և մեզ նման աշխատավոր քաղաքացիներ, այլ ոչ թե բարձ գոռացողներ՝ համատեղ ուժերով այս արհավիրքը հաղթահարելու և մեր տնտեսությունը վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիայում» աշխատում էր մոտ 300 մարդ՝ 600 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե Ամուլսարի ծրագրից չի վճարվել մոտ 70 մլն ԱՄՆ դոլար հարկ, ՀՀ քաղաքացիները զրկվել են ընդհանուր առմամբ ավելի քան 6  մլն ԱՄՆ դոլար աշխատավարձից:

 

«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցներ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40