Մեղավոր է ճանաչվել` առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար

20.03.2013 15:20
1435

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Կապան քաղաքի բնակիչ, 1927թ. ծնված Հրանտ Ծատուրյանին առանձին դաժանությամբ սպանելու համար Կարեն Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կարեն Նավասարդյանը, օգտվելով Հրանտ Ծատուրյանի միայնակ բնակվելու եւ տարեց լինելու հանգամանքից, վերջինիս բնակարանում բռունցքներով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, իսկ իր մոտ եղած դանակով, ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով` մի շարք հարվածներ է հասցրել գլխին, այնուհետեւ` առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով եւ ոտքերով հարվածները` կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրը եւ պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Պատճառված վնասվածքների հետեւանքով Ծատուրյանը տեղում մահացել է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2013թ. դատավճռով Կարեն Նավասարդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 14 տարի ժամկետով:

Սյունիքի մարզի դատախազություն

Նախադպրոցական հաստատության մանկավարժի տարակարգի շնորհման նպատակով ծնողն անանուն գնահատման հարցաթերթիկ կլրացնի

22.03.2023 23:52

Թուրքիայի հավաքականը Երեւան կժամանի մարտի 24-ին

22.03.2023 23:42

Հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն Ագարակից էր, նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել

22.03.2023 22:17

ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր

22.03.2023 21:54

Միջուկային հակամարտության հավանականությունը բարձր է, ինչպես երբևէ. ՌԴ ԱԳՆ

22.03.2023 21:50

Ուժգին երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում

22.03.2023 21:47

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է նպատակը

22.03.2023 21:44

Շոյգուն և Հուլուսի Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

22.03.2023 21:27

Պաշտոնական հերքում

22.03.2023 20:20

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերին միջուկային բաղադրիչով զենք մատակարարելուն

22.03.2023 20:06

ԵՄ-ի երկրները 2022 թ. 15,6 մլրդ եվրո են ծախսել Ադրբեջանից գազ գնելու վրա

22.03.2023 20:02

ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ

22.03.2023 19:55