Մեղրեցիները մտահոգված են

16.01.2013 00:00
68896

1993-ի հունվարին ստեղծվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որ կոչված էր պաշտպանելու Մեղրու եւ Կապանի շրջանները հակառակորդի ոտնձգություններից: Նրա կազմի մեջ ընդգրկվեցին Կապանի շրջանում գործող ռազմական բոլոր ստորաբաժանումներն ու ջոկատները: Կազմավորման օրվանից 97-րդ մոտոհրաձգայինը մարտական գործողություններ էր վարում Կապանի սահմանամերձ գոտում: 1993 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին բրիգադի հրամանատարության առջեւ խնդիր դրվեց համագործակցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի հետ, մասնակցել Կուբաթլիի, Զանգելանի, Մինջեւանի ազատագրման մարտերին, ինչը եւ հաջողությամբ իրականացվեց: Ոչ միայն ազատագրվեցին Հայաստանի պատմական տարածքները, այլեւ ապահովվեց Սյունիքի անվտանգությունը: 

1994-ի հունվարը ծանր փորձություն էր բրիգադի համար. ադրբեջանցիներն անցան լայնածավալ հակահարձակման` օգտագործելով ռազմական տեխնիկայի իրենց գերազանցությունը (օդուժ եւ հրետանային հեռահար միջոցներ): Արաքս գետ-Հորադիզ ռազմաճակատային մոտ 20 կմ երկարությամբ գծի պաշտպանությունն իրականացնում էր 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը` հաջողությամբ կասեցնելով հակառակորդի առաջխաղացման ամեն մի փորձ: Մինչ տարածաշրջանում հրադադար հաստատվելը բրիգադը հաջողությամբ իրականացրեց մարտական առաջադրանքները, իսկ 2002-ի սեպտեմբերին վերակազմավորվեց, եւ նրա իրավահաջորդ 14-րդ առանձին մոտոհրաձգային գունդը տեղափոխվեց մշտական տեղակայման վայր` Կապան: Բրիգադի կազմավորման 15-րդ տարեդարձի առթիվ նրա իրավահաջորդ 14-րդ առանձին մոտոհրաձգային գունդն արժանացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Հունվարի 12-ին հանդիսավոր պայմաններում նշվեց բրիգադի կազմավորման 20-րդ տարեդարձը: Տոնական տրամադրություն էր գնդի շարային հրապարակում, որտեղ հանդիսավոր տողանի էին կանգնել սպաներն ու զինվորները, իսկ հիշարժան արարողությանը մասնակցում էին բրիգադի հիմնադիր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Մուրազ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, զինվորական եւ քաղաքացիական պաշտոնական այլ այրեր: 

Բրիգադի անցած մարտական ուղու մասին ընդգրկուն զեկուցումով հանդես եկավ N14 մոտոհրաձգային գնդի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանը, ով հընթացս երախտագիտություն հայտնեց բրիգադը ղեկավարած հրամանատարներին` գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյան, գնդապետ Վանիկ Հովհաննիսյան (այժմ` հոգեհիշատակ), գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյան (այժմ` հոգեհիշատակ), գնդապետ Սեմյոն Հակոբյան (ներկայումս` գեներալ-մայոր), գնդապետ Մանվել Գրիգորյան (ներկայումս` գեներալ-լեյտենանտ), գնդապետ Արթուր Աղաբեկյան (ներկայումս` գեներալ-լեյտենանտ), գնդապետ Արթուր Գրիգորյան: Հոբելյանի առթիվ ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին ՀՀ զինված ուժերի առաջին բանակային կորպուսի շտաբի պետ, գնդապետ Տիգրան Փարվանյանը, 14-րդ գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Իշխան Ավագյանը, նախկին «Քաջարանշին» տրեստի տնօրեն Վոլոդյա Աբրահամյանը, գեներալ-մայոր Մուրազ Սարգսյանը: Գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Աստված մի արասցե, եթե վերսկսվի պատերազմը, կռված տղաների 80 տոկոսն իր հետ շարք են կանգնելու` պաշտպանելու հայրենիքը: Նա նաեւ մի համեմատություն էլ արեց. մեր դաշտերում այնքան մետաղի բեկոր չկա, որքան շարքում կանգնած տղաների եւ աղջիկների մարմիններում: Զեկուցումներից հետո գնդի հետախուզական վաշտի մարտիկները ցուցադրեցին մարտարվեստի իրենց հմտությունները: 

Կապանի Նժդեհի հրապարակում զինվորական նվագախումբը տոնական մեղեդիներ էր հնչեցնում: Հավաքվել էին նախկին մարտական ընկերները, ողջագուրվում էին, հուշեր պատմում: Հետո շարք կազմած՝ անցան հրապարակով: Հանդիսությունների հաջորդ կանգառը Բաղաբուրջի հուշահամալիրն էր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց ոչ միայն մերօրյա ազատամարտում ընկածների, այլեւ երկրորդ աշխարհամարտում զոհված կապանցի զինվորների հիշատակին: Օրվա երկրորդ կեսին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բրիգադի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ: Նախ՝ ներկայացվեց բրիգադի անցած մարտական ուղին՝ թվերի ու փաստերի լեզվով, ապա՝ հոբելյանի առթիվ բարեմաղթանքի խոսքեր հղեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Բրիգադը կազմավորվեց դժվարին պայմաններում, կադրային սպաների պակաս կար, այդ բացը լրացրեցին Կապանի երկրապահ կամավորները: Բրիգադը կազմավորվեց եւ անցավ փառահեղ ճանապարհ», – ասաց Սյունիքի մարզպետը: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր խոսքում հիշեցրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը. «Մեր բազմադարյան պատմության մեջ մենք չենք կորցրել հավատի ու խանդավառության մեր պաշարը»: Ելույթներ ունեցան 97-րդ բրիգադի տանկային վաշտի հրամանատար, պահեստազորի մայոր Ռուբիկ Աբրահամյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով բրիգադի դասակի հրամանատար է եղել, Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, Միքայել Գրիգորյանը, Մուրազ Սարգսյանը, ուրիշներ:Հանդիսավոր նիստի ավարտին Արցախյան պատերազմի մասնակիցների մի ստվար խումբ պարգեւատրվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մեդալներով, պատվոգրերով, կրծքանշաններով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03