ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2022 10:23
1161

Սեպտեմբերի 1-ին ՝ Գիտելիքի և դպրության օրը, իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում համայնքի բոլոր կրթօջախների մանկավարժներին, աշակերտներին, սաներին, ուսանողներին և Մեղրի համայնքի բոլոր բնակիչներին։ Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար յուրահատուկ խորհուրդ ունի, քանի որ կրթության և գիտելիքի նկատմամբ սերն ու հարգանքը հայ մարդու արյան բաղադրիչ մասն է, այն օգնել է մեզ հայոց բազմադարյան գոյամարտում, և այնտեղ, որտեղ չի հաջողվել հաղթել սրով, հաղթել ենք մեր գիտելիքներով ու մշակույթով։

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, նոր ուսումնական տարում բոլորիդ մաղթում եմ բարձր առաջադիմություն, քանզի կիրթ ու գիտելիքներով զինված քաղաքացին մեր պետականության պահպանման, երկրի անվտանգության ապահովման կարևոր երաշխիքն է, գրավականը՝ մեր երկրի հետագա նվաճումների ու հաղթանակների։ Ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիներին ձեզ համար լավագույն օրինակ ծառայեն մեր ժողովրդի ազատության համար սրբազան արյուն հեղած հայ քաջորդիները՝ սկսած Տիգրան Մեծ-ից մինչև Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հայրենիքին նվիրված այրերն ու պատանիները։

Որպես Մեղրի համայնքի ղեկավար՝ խիստ կարևորում եմ կրթության բնագավառում ունեցած յուրաքանչյուրիդ հաջողությունը։ Ուսումնական տարվա սկիզբն ազդարարող այս օրն ինձ համար առավել քան հիշարժան է, քանի որ իմ դուստրը նույնպես հաճախելու է առաջին դասարան:

Առանձնահատուկ ողջույններ եմ հղում այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախող Մեղրի համայնքի բոլոր մանուկներին և ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ համայնքի կրթօջախների՝ միջին մասնագիտական կրթության, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանակավարժներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ հայրենանվեր ու կիրթ սերունդ դաստիարակելու իրենց վեհ ու ազգապահպան գործում։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22