ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ.

03.06.2022 10:18
1022

Մեղրի համայնքի հարգելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ, ծնողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ Վերջին զանգի առթիվ:

​Այսօր համայնքի կրթօջախներում հնչող վերջին զանգը մեծ խորհուրդ ունի, այն ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման, գործունեության նոր ասպարեզներ:

​Սիրելի՛ շրջանավարտներ

​Դպրոցը գիտելիքի մի մեծ ամրոց է, որտեղ կրթությունից զատ վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու մրցակիցներին, ձեռք ենք բերում հմտություններ ու ունակություններ հանրության մեջ մեր տեղը գտնելու ու դրսևորվելու համար: Այլ կերպ ասած՝ դպրոցում ենք ձևավորվում որպես անհատ և քաղաքացի:​Կրթությունը, որը ստանում ենք դպրոցում, մեր կարևորագույն արժեքներից մեկն է: Եթե ուզում ենք ունենալ զարգացած երկիր, ուժեղ պետություն, ապա պարտավոր ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ, խելացի աշակերտ ու գիտակ ուսանող, կրթված ու մտածող քաղաքացի:

​Հարգելի՛ շրջանավարտներ, այս դժվարին ժամանակահատվածում, մեր կառուցվող հայրենիքի անկյունաքարերն ու սյուները դուք եք լինելու, վստահ եմ, որ դուք՝ մեծ կյանք մտնելով որպես առավել ազատ, անկաշկանդ մտածողությամբ, մեր նորօրյա պատմության հերոսական դրվագների ոգով կրթված ու դաստիարակված սերունդ, դպրոցական տարիներին ստացած գիտելիքները ի նպաստ կդնեք մեր հայրենիքի ու համայնքի հզորացման ու հետագա վերելքի, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտմանը: Ես, որպես Մեղրի համայնքի ղեկավար, ինչպեսև ձեր ծնողներն ու ուսուցիչները, մեծ հույսեր ունեմ կապված ձեզանից յուրաքանչյուրի հետ Մեղրի համայնքի առաջընթացի առումով: Համոզված եմ, որ խորացնելով ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում և դառնալով բարձրակարգ մասնագետներ, վերադառնալու եք ձեր բնօրրանը՝ Մեղրին և հանձն եք առնելու ձեր փոքրիկ հայրենիքի զարգացման գործը: Չեմ կասկածում, որ ձեզանից յուրաքանչյուրն իր անձի հետ կապված նպատակներից զատ, ունի նաև մեր համայնքի զարգացման հետ կապված նպատակներ: Վստահ եմ, որ արժանապատվորեն կշարունակեք Արցախյան հերոսամարտերում անմահացած մեր քաջազունների սուրբ գործը և հարկ եղած դեպքում, առանց վարանելու, կզինվորագրվեք հայրենիքի պաշտպանության վեհ գործին: Հավատում եմ, որ լիովին կարդարացնեք ձեր ծնողների, ուսուցիչների և մեր ժողովրդի ակնկալիքները:

​Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու առթիվ, ուզում եմ միշտ հիշեք, որ ձեռք բերած գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր ուսուցիչներին. խորին հարգանքով իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց իրենց հայրենանվեր, բայց և պատասխանատու աշխատանքի համար:

​Սիրելի՛ շրջանավարտներ, վստահությամբ շարժվեք առաջ ձեր նախընտրած ուղղությամբ, բարձր նշաձող սահմանեք ձեզ համար և ջանք ու եռանդ մի խնայեք ձեր նպատակներին հասնելու համար: Բարի երթ եմ մաղթում ձեզ ձեր ինքնուրույն կյանքում, հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներին, անարգել սլացք ու նոր նվաճումներ:

 

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55