Վահագն Հարությունյանը տիրապետում է Մարտի 1-ի գործով «ահռելի տեղեկատվության»

18.07.2018 15:30
1432

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Այս պաշտոնին Հարությունյանը նշանակվել էր 2014 թվականի սեպտեմբերին, ավելի վաղ երեք տարի ղեկավարել էր 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով քննչական խումբը: 2015-ի սեպտեմբերին նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Հարությունյանը հանրությանը հայտնի դարձավ Մարտի 1-ի գործի քննության ժամանակ։ Տարիներ շարունակ քննելով գործը՝ նրանից դժգոհություն էին հայտնում թե՛ Մարտի 1-ի զոհերի հարազատները, թե՛ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիների բողոքի ակցիաներն առաջնորդող ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հարությունյանի ազատումը նաև առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ․ - «Ես կարծում եմ, որ Հայաստանում փոփոխություններ են տեղի ունեցել, և Վահագն Հարությունյանը չէր կարող մնալ իր զբաղեցրած պաշտոնում: Դա Մարտի 1-ի հետ էլ ա կապված․ պաշտոնավարման ընթացքում, որպես քննչական խմբի ղեկավար թույլ տված սխալների հետ: Այսինքն, ինքը էսպես թե էնպես պետք է էդ պաշտոնից ազատվեր: Պարզապես հիմա իրականացվում են ոչ թե իմիտացիոն, այլ ռեալ բացահայտումներմ և բնականաբար այդ բացահայտումները ենթադրում են, որ բոլոր գործ սարքողները կամ գործ կոծկողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իհարկե, իր հրաժարականը դեռ պատասխանատվության խնդիր չէ: Ինքը պարզապես կա՛մ գիտակցել է, կա՛մ իրեն հասկացրել են, որ այլևս ցանկալի չէ, որ ինքը գտնվի այդ պաշտոնում»:

Տասը տարի առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո նախագահի հրամանով ձևավորված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ ԱՆդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ Վահագն Հարությունյանը պետք է կանչվի Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, քանի որ, լինելով քննչական խմբի նախկին ղեկավար, տիրապետել է ահռելի տեղեկատվության․ - «Հատկապես այն առումով, թե ովքեր էին իրեն ստիպում, որպեսզի ինքը իրականացներ թե՛ կոծկման գործընթացներ, թե՛ քրեական գործի շրջանակում էնպիսի մեղադրանքներ ներկայացներ մարդկանց, որոնք այդպիսի որևէ մեղք չէին գործել: Համողված եմ, որ նախաքննական մարմինը անպայման իրեն հարցեր կուղղի և դա կներառի քրեական գործի շրջանակներում բացահայտումների մեջ»:

azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10