Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

18.11.2026 12:36
161

Վատիկանի Արևելյան եկեղեցիների վերատեսչության ղեկավար, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև լարվածության, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ վերջին գործողությունների առնչությամբ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքության հաղորդագրության համաձայն՝ կարդինալն այս մտահոգությունները հայտնել է նոյեմբերի 17-ին՝ Սուրբ Հարության տաճար կատարած այցի ընթացքում, Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ զրույցում։

Կարդինալի Գուջերոտին Գերաշնորհ Տեր Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև ստեղծված լարված իրավիճակի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված վերջին գործողությունների առնչությամբ։

Կարդինալ Կուջերոտին տասնամյակներ շարունակ սերտ կապեր է ունեցել հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ։ Տիրապետելով հայերենին՝ թե՛ գրաբարին, թե՛ աշխարհաբարին, նա տարիներ շարունակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հռոմի Քահանայապետական արևելագիտական ինստիտուտում։ Նա բազմաթիվ հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ է, մասնավորապես՝ Հայ Եկեղեցու ձեռնադրության ծեսերի և Կիլիկյան շրջանի ծիսական ավանդույթների վերաբերյալ։

2024 թվականի փետրվարին կարդինալն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Վեհափառ Հայրապետը բարձր էր գնահատել հայագիտության զարգացման գործում նրա ներդրումը։

225 զոհ, 734 վիրավոր երեխա. Հայաստանի ճանապարհների մահացու հաշվեկշիռը

18.11.2026 17:03

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

18.11.2026 16:54

«Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում «լավ ծեծ տալ հայերին»»․ Տաթևիկ Հայրապետյան

18.11.2026 15:47

«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայր

18.11.2026 15:08

Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին

18.11.2026 14:47

Ինչպես է ստեղծվել «Մոնթե» ֆիլմը. նոյեմբերի 25–ին` Ազգային հերոսի ծննդյան օրը, տեղի կունենա կինոնկարի պրեմիերան

18.11.2026 14:43

Պուտինը պահանջում է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին՝ Կալինինգրադից ռուսական զորքերի դուրսբերման դիմաց․ Bloomberg

18.11.2026 14:37

Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին

18.11.2026 14:17

ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով

18.11.2026 12:53

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը

18.11.2026 12:43

Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

18.11.2026 12:36

Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին

18.11.2026 12:29