Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին

18.11.2026 14:47
124

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների գագաթնաժողովին։ Թրամփն ԱՄՆ գործող նախագահներից առաջինն է, որն այցելել է այս քաղաք․ այն երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնն է և համարվում է Չինաստանի պատասխանը Սիլիկոնյան հովտին։

CNN-ը գրում է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը Շենժենի օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորել է ինքնաթիռի սանդուղքի  մոտ։ Չինաստանում, որտեղ արարողակարգային կանոններին մեծ նշանակություն են տալիս, Սի Ցզինպինի  ներկայությունը Շենժենի օդանավակայանի կարմիր գորգի վրա ընդգծում է, թե որքան կարևոր է Չինաստանի համար ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունը։

Այս տարվա սկզբին էլ Թրամփն անձամբ էր դիմավորել Սիին, երբ վերջինս ինքնաթիռով ժամանել էր Էնդրյուս ռազմաբազա։ Վերջին տարիներին Չինաստանի դիվանագիտական արարողակարգի համաձայն՝ պետության ղեկավարը, որպես կանոն, հյուրերին օդանավակայանում չի դիմավորում։

Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ժամանել էր Շենժեն, նրան դիմավորել էր Սի  Ցզինպինի ազդեցիկ աշխատակազմի ղեկավար Ցայ Ցին։

Սա նույնպես արարողակարգային առումով անսովոր բարձր մակարդակի ընդունելություն է։ CNN-ը գրում է, որ վերջին անգամ Սի Ցզինպինին օդանավակայանում տեսել են այն ժամանակ, երբ նա երկրի փոխնախագահն էր և դիմավորում էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։




© factor.am

225 զոհ, 734 վիրավոր երեխա. Հայաստանի ճանապարհների մահացու հաշվեկշիռը

18.11.2026 17:03

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

18.11.2026 16:54

«Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում «լավ ծեծ տալ հայերին»»․ Տաթևիկ Հայրապետյան

18.11.2026 15:47

«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայր

18.11.2026 15:08

Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին

18.11.2026 14:47

Ինչպես է ստեղծվել «Մոնթե» ֆիլմը. նոյեմբերի 25–ին` Ազգային հերոսի ծննդյան օրը, տեղի կունենա կինոնկարի պրեմիերան

18.11.2026 14:43

Պուտինը պահանջում է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին՝ Կալինինգրադից ռուսական զորքերի դուրսբերման դիմաց․ Bloomberg

18.11.2026 14:37

Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին

18.11.2026 14:17

ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով

18.11.2026 12:53

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը

18.11.2026 12:43

Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

18.11.2026 12:36

Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին

18.11.2026 12:29