«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայր

18.11.2026 15:08
178

Բանակում հոկտեմբերի 31-ին հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Տիգրան Ստեփանյանի եղբայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը, News.5tv.am-ի հետ զրույցում «կեղծ» է անվանել Տիգրանի ինքնասպանության վարկածը: «Ոչ ոք դրան չի հավատում»,- ասել է նա: 

Ըստ Ռոբերտ Ստեփանյանի՝ իր ընտանիքը մինչև վերջ հետամուտ է լինելու  ճշմարտության բացահայտմանը: «Տիգրանի մահվան մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասել է մահացած զինվորի եղբայրը:
Արձագանքելով Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի սկանդալային հայտարարությանը, թե բանակում  «ինքնասպանության որոշ դեպքեր կապված են որոշակի սեկտայի (աղանդի) հարելու հետ», Ռոբերտ Ստեփանյանը վստահեցրել է, որ իր եղբայրը որևէ աղանդի չի հարել:

Քննչական կոմիտեի ղեկավարի այն պնդման առնչությամբ, թե վերջերս մահացած զինծառայողի մարմնի վրա  «եղել են դաջվածքներ, որոնք, մասնագետների և հոգեբանների գնահատմամբ, բնորոշ են ինքնասպանության հակված անձանց», Ռոբերտ Ստեփանյանը, համոզմունք է հայտնել, որ խոսքը չի կարող լինել իր եղբոր մասին: 

«Կա՛մ ինքն ա մի բան շփոթում, կա՛մ Դուք: Շատ բան ա ասել: 200 տոկոս սուտ ա: Մի բան, որ ասում են, պիտի կարողանան դրա պատասխանն էլ տան, կան հիմքեր, ապացույցներ»,- ասել է սևանցի զինծառայողի եղբայրը News.5tv.am-ի հետ զրույցում:

Քննչական կոմիտեն անցած շաբաթ հայտնել է, որ Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, երկուսն էլ կալանավորվել են:

Տիգրանը 17-րդ զինծառայողն է, որ այս տարի մահացել է ծառայության հետ կապված հանգամանքներում: Իրավապաշտպանները, որոնք չեն առանձացնում ծառայության հետ կապված և չկապված մահերը, խոսում են ավելի քան երեք տասնյակ բանակային ողբերգությունների մասին:

225 զոհ, 734 վիրավոր երեխա. Հայաստանի ճանապարհների մահացու հաշվեկշիռը

18.11.2026 17:03

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

18.11.2026 16:54

«Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում «լավ ծեծ տալ հայերին»»․ Տաթևիկ Հայրապետյան

18.11.2026 15:47

«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայր

18.11.2026 15:08

Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին

18.11.2026 14:47

Ինչպես է ստեղծվել «Մոնթե» ֆիլմը. նոյեմբերի 25–ին` Ազգային հերոսի ծննդյան օրը, տեղի կունենա կինոնկարի պրեմիերան

18.11.2026 14:43

Պուտինը պահանջում է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին՝ Կալինինգրադից ռուսական զորքերի դուրսբերման դիմաց․ Bloomberg

18.11.2026 14:37

Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին

18.11.2026 14:17

ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով

18.11.2026 12:53

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը

18.11.2026 12:43

Կարդինալ Գուջերոտին մտահոգված է Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակով

18.11.2026 12:36

Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին

18.11.2026 12:29