Դա ոչ թե Ժուռնալիստների միության համագումար էր, այլ ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քարոզիչների ալյանս. Աշոտ Մելիքյան

02.02.2022 10:48
3054

Հունվարի 29-ին Ժուռնալիստների միության 13-րդ համագումարում Սաթիկ Սեյրանյանը 92 կողմ ձայնով կրկին դարձավ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ: Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել։
Ժուռնալիստների միության ու միության նախագահի ընտրության մասին Civic.am-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։

- Պարոն Մելիքյան, ինչո՞ւ Ժուռնալիստների միության նախագահի ընդամենը մեկ թեկնածու առաջադրվեց։

- Դա կանխորոշված էր արդեն, և տեսնելով, թե մասնակիցների ճնշող մեծամասնությունն ովքեր էին, ես իմ անձնական կարծիքն ասեմ, որ դա ոչ թե Ժուռնալիստների միության համագումար էր, այլ ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քարոզիչների ալյանս էր, որը հավաքվել էր իր հերթական անելիքները որոշելու և իրենց ճամբարին սպասարկող այդ կազմակերպության ղեկավար ընտրելու։ Ես կարծում եմ, որ այդ հավաքը ամենևին էլ չնպաստեց նրան, որպեսզի  Ժուռնալիստների միությունն իր լեգիտիմությունը վերականգնի։ Ինչպես հիշում ենք՝ Սաթիկ Սեյրանյանը դեռ Սերժ Սարգսյանի օրոք կարգվեց Ժուռնալիստների միության նախագահ՝ ոչ լեգիտիմ համագումարի կողմից։ Այն ժամանակ պատվիրակներ չէին ընտրվել, և այդ մեծ կազմակերպության ճակատագիրը որոշել էին ընդամենը 57 ձայնով։ Ես կարծում եմ՝ ոչ լեգիտիմ ձևավորված Ժուռնալիստների միության կազմակերպած հաջորդ համագումարը նույնպես պետք է համարվի ոչ լեգիտիմ։ Համագումարը կայանալուց առաջ պետք է ընտրվեին պատվիրակներ։ Ես չեմ կարծում, որ պատվիրակներն ընտրվելու դեպքում կարող էին լինել այդ կազմով։ Իմ կարծիքը այդ կազմակերպության վերաբերյալ մնում է անփոփոխ, ու կարծում  եմ, որ դա ուղղակի քաղաքական երկու ճամբարը սպասարկող քարոզիչների միություն է։ Համագումարի անցկացման վայրն էլ էր շատ հատկանշական՝ «Էրեբունի պլազա», որը, ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակած ցուցակի, Քոչարյանների սեփականություններից մեկն է։  

- Սաթիկ Սեյրանյանը հաճախ է խոսում ատելության խոսքի տարածումից, իբրև թե դա քննադատելով, սակայն իր ղեկավարած լրատվամիջոցները մշտապես ատելության խոսք են տարածում. արդյոք նման մարդը կարո՞ղ է որպես Ժուռնալիստների միության նախագահ աշխատել։ 

- Առհասարակ ատելության խոսքը ոչ մի լավ բանի չի բերի՝ թե՛ ընդդիմադիր ԶԼՄ-ների գործունեությունը նկատի ունեմ, թե՛ այն լրատվամիջոցների, որոնք ասոցացվում են իշխանությունների հետ։ Ցանկացած պարագայում ատելության խոսքը պետք է հաղթահարվի, իսկ ինչ վերաբերում է «168 Ժամին», ապա այս առումով Սաթիկ Սեյրանյանի գործունեությունը համարում եմ ընդդիմադիր ուժերի պատվիրած քարոզ։ Սակայն դա մասնավոր ԶԼՄ է, որը կարող է ունենալ իր քաղաքական ուղղվածությունը, ուղղակի այդ գործունեությունն իրականացնելիս իսկապես անհրաժեշտ է հետևել լրագրողական էթիկայի նորմերին, այդ գործունեությունն իրականացնելիս պետք է գերադասվի հանրային շահը և ոչ առանձին քաղաքական ուժի շահերը, և այս առումով իհարկե իմ վերաբերմունքը խիստ քննադատական է։ 

- Ժուռնալիստների միությունն անգամ Խորհրդային Միության տարիներին, անգամ գրաքննության պայմաններում համարվում էր բավականին հարգված կառույց, նորանկախ պատմության մեջ մինչ օրս այդ կառույցը չկարողացավ որևէ լուրջ դերակատարում ունենալ լրագրության մեջ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել կառույցն առողջացնելու համար։ 

- Ի վերջո գործընթացները գնացել են այնպես, ինչպես գնացել են։ Ես խիստ քննադատաբար եմ վերաբերվել նաև Ժուռնալիստների միության գործունեությանը նախքան Սաթիկ Սեյրանյանի նախագահ դառնալը՝ համարելով, որ այդ կազմակերպությունն անգործության է մատնվել, մեծ հաշվով հիմա էլ,  որպես այդպիսին, որևէ լուրջ դերակատարություն չունի, և նրա կարծիքը հետաքրքրում է զուտ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերին և նրանց սպասարկող լրատվամիջոցներին։ Եվ մեծ հաշվով, այո՛, եթե խորհրդային ժամանակներում որոշակի ակտիվություն էր նկատվում, բայց այդ ակտիվությունն էլ սովետական ժամանակաշրջանում իհարկե գաղափարական և քաղաքական վերնախավերին հաճո գործունեություն պետք է լիներ, մենք շատ լավ հիշում ենք սովետական ժամանակահատվածը, բայց այդպիսի ժամանակներ էին, և դժվար է այդ առումով հանդիմանել, համակարգն էր այդպիսին, և մենք չպետք է մոռանանք, որ գործում էր պաշտոնական գրաքննություն, իսկ Ժուռնալիստների միությունն իհարկե որևէ կերպ դրան լուրջ դիմադրել չէր կարող։ Առհասարակ այդ կազմակերպությունը լավ շանս ուներ հետխորհրդային շրջանում արդյունավետ գործելու, բայց դա չարվեց, և հիմա էլ ուղղակի այդ անվանումն օգտագործվում է որոշ գործողություններ կատարելիս, բայց իրականում այդ կառույցը որևէ կերպ չի գործում, այլ կարծես կցորդ լինի Սաթիկ Սեյրանյանի «168 Ժամ» խմբագրությանը։ Ընդամենը դա է, և լինելով այս դաշտում՝ ես չեմ նկատել որևէ ակտիվ գործունեություն։

- Ժուռնալիստների միությունն ունի նաև պաշտոնական կայք, ըստ Ձեզ՝ այդ կայքում ներկայացվո՞ւմ է այնպիսի տեղեկատվություն, որն արդյունավետ կարող է լինել լրագրողական հանրության համար։ 

 - Ժուռնալիստների միության անգործության մասին վկայում է հենց իրենց կայքը, որտեղ  բացելով գործունեություն բաժինը՝ տեսնում ենք նախագծեր՝ որևէ բան ներկայացված չի, մրցանակներ՝ որևէ բան ներկայացված չի, միջոցառումներ՝ մի քանի միջոցառում է, որոնք տեղի էին ունեցել մինչև 2020 թվականը։ 2021 թվականի որևէ միջոցառում չկա, և հասկանալի չէ, թե որ գործունեության համար են Սաթիկ Սեյրանյանին վերընտրել։ Հետազոտություններն ենք բացում՝ դատարկություն, զեկույցներն ենք բացում՝ դատարկություն, և այդպես շարունակ։ Կամ իրավունք և էթիկա բաժինն ենք բացում, այստեղ միայն 4 օրենքների տեքստերն են, որոնք վերաբերում են ԶԼՄ-ների գործունեությանը և ոչ մի խոսք՝ էթիկայի մասին, ինչը նույնպես բնորոշում է այդ միությանը։ Մի խոսքով՝ ամփոփելով ասեմ, որ իրենց կայքը լավագույնս նկարագրում է իրենց գործունեությունը։ Եվ ես համարում եմ, որ այս միությունն ուղղակի «168.am»-ի և «168 Ժամ» խմբագրության կցորդն է մնում։

Լիլիթ Թադևոսյան 

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15