Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2023 10:36
824

Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այսօրվանից սկսվում է հույսերով ու անակնկալներով լի ուսումնական տարին, նոր գիտելիքներով հարստանալու և նոր արժեքներ ճանաչելու շրջանը : Սիրելի' աշակերտներ, դուք եք մեր դաշնակիցն ու հենարանը , մեր վաղվա օրն ու ապագան կերտողները։ Հորդորում եմ բոլորիդ որդեգրել պատասխանատու կեցվածք, ձեր վարքով և գիտելիքներով օգնել մեր հայրենիքին` հաղթահարելու պետության առաջ ծառացած բազում մարտահրավերները: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնող առաջին դասարանցիներին , բարձրագույն ու միջին մասնագիտական հաստատություններ ընդունված առաջին կուրսեցիներին` մաղթելով բոլորին բարձր առաջադիմություն, լուսավոր ճանապարհ և բոլոր խոչընդոտները հաղթահարելու կամք ու համառ ցանկություն: Օրվա գլխավոր հերոսներն են նաև մեր ուսուցիչները, քանի որ կրթության հիմնական նպատակը բանիմաց և օրինապահ քաղաքացու, հայրենասեր և ստեղծարար անհատի ձևավորումն է: Օգտվելով հնարավորությունից շնորհավորում և իմ երախտագիտությունն եմ հայտնում համայնքի բոլոր կրթօջախների մանկավարժներին անմնացորդ նվիրումի ու ազգապահպան գործունեության համար: Հարգելի' մանկավարժներ, պետությունն ու ժողովուրդը ձեզ է վստահել ամենաթանկը` իր զավակներին, և նաև ձեզանից է կախված , թե ինչ գիտելիքներ են ստանալու նրանք, բարոյական ինչ սկզբունքներով են առաջնորդվելու կյանքում, որքանով են մրցունակ ու արդիական լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես են դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես են վերաբերվելու իրենց երկրին: Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ ու մեծ լավատեսություն աշխարհի ամենապատվաբեր ու պատասխանատու աշխատանքում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Մեղրի համայնքի հանրակրթական դպրոցների, արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ԿԳՄՍ նախարարության Մեղրիի պետական քոլեջի բոլոր մանկավարժներին , աշակերտներին ,սաներին և ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, մաղթում եմ բոլորիդ նոր ձեռքբերումներ, և հաջողություններ հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում: Եվ վերջում ցանկանում եմ հիշեցնել` Գիտելիքը ամենահզոր զենքն է , որ երբեք չեն կարող խլել ձեզանից, ինչ տարիքում էլ լինեք , որտեղ էլ լինեք, երբե'ք մի' դադարեք սովորելուց:

Մեղրիի համայնքապետարան / Meghri Municiplity

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40