Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնի բեմում

30.03.2024 16:51
1046

Մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում բեմադրվեց  չեխ դրամատուգ Կարել Չապեկի «Մայրը» պիեսի ներկայացման առաջնախաղը:

Ներկայացման երաժշտական ձևավորողն ու ռեժիսորն էր Ասյա Սիրեկանյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատուն՝ Գայանե Միքայելյանը, նկարչական ձևավորողը՝ Անի Կրեչյանը:

Դեպքերը տեղի էին ունենում 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ՝ Չեխոսլովակիայի քաղաքներից մեկում, որտեղ  քաղաքացիական կռիվներ էին ընթանում:

Գլխավոր դերում մայրն է, ով այդ կռիվներում կորցնում է ամուսնուն ու իր չորս զավակին, այնուհետ իր շուրջը համախմբում նրանց ուրվականները, զրուցում նրանց հետ,  ինչպես նախկինում էր, նույնքան բնական, որպիսին եղել են նախքան զոհվելը:

Պիեսն ինքը ծայրից ծայր միֆականության կնիքն է կրում, բայց, ասես, դա այնքան էլ կարևոր չէր, քանի որ մայրը նրանց մեջ տեսնում է ողջերին, ովքեր մարտնչել ու զոհվել են հայրենիքի համար:

Ներկայացման գլխավոր դերակատարներն էին Վանուհի  Խաչատրյանը, Միքայել Մաշուրյանը, Ակսել Բակունցը, Մհեր Ղազարյանը, Նվեր Մանուցյանը, Հարութ Բադիրյանը և Կամո Մանանյանը:

Ներկայացումն ընթանում էր գունային հետաքրքիր ու տպավորիչ էֆեկտներով, պարզության մեջ խորհրդավոր դեկորներով, մեկ՝ տագնապալի, մեկ՝ խաղաղավետ երաժշտությամբ, ինչը կլանված էր պահում  հանդիսատեսին, գեղարվեստական հյուսվածքի անկանխատեսելի ելևէջներով տանում  սյուժեի հանգուցալուծմանը:

Իրականությունն ու միֆն այստեղ միախառն են, ու այդ սահմանագիծը բեմադրիչն ու դերասանները փորձում են հնարավորինս քիչ երևա, լինի առօրյա, տնային պարզ ու բարի մթնոլոտում:

Գորիսի թատրոնն իր նոր տնօրեն Սյուզաննա Խաչատրյանի ու աշխատակազմի ուժերով կարծես նորից փորձում է վերակենդանանալ, համատեղ աշխատանքը նոր  շունչ ու ոգի է հաղորդել թատրոնին, ու դրա լավագույն ապացույցն էին լեփ-լեցուն դահլիճն ու հանդիսատեսների ծափահարությունները՝ուղղված դերասաններին, բեմադրիչին, ինչու ոչ, նաև՝ յոթ անգամ Նոբելյան մրցանակի արժանացած չեխ թատերագրին, ով կարողացել է անսովոր ժանրի մեջ՝ իրականության ողբերգական շեշտադրումներ անել, զավակներին անսահման սիրող ու նրանց հավատացող մոր հավերժական կերպարը տալ:

Այն, որ մեր հանդիսատեսը երկարատև թատերական քաղցից ու  պարապուրդից հետո  կարոտ է ներկայացումներ դիտելուն, մշակութային կյանքին, փաստ է, մնում է դարի ձգող գորիսյան թատրոնն արդարացնի գորիսեցի հանդիսատեսի հույսերն ու նորից հասնի գորիսյան թատերական աշխարհի երբևէ ունեցած փառքին:

Իսկ թատրոնի առաջիկա անելիքների, խնդիրների ու հոգսերի մասին թատրոնի տնօրեն Սյուզաննա Խաչատրյանն է պատմում. «Ամենամոտ ծրագիրը հայ մեծ գրող Ակսել Բակունցի 125-ամյակին նախատեսված ներկայացում-միջոցառումների շարքն է, որին սիրով լծվել է ողջ ստեղծագործական կոլեկտիվը:

Գորիս-Վիեն քույր քաղաքների ծրագրի մեջ առաջին անգամ ներառվել է նաև մեր թատրոնը: Հանգամանքների թույլտվությամբ՝ որոշել ենք հոկտեմբերին մեկնել Վիեն՝ բակունցյան թեմաներով մեր նոր ներկայացումով:

Տարվա մեջ կնախաձեռնենք նաև մանկա-պատանեկան ներկայացումների շարք, տիկնիկային թատրոնը վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում:

Որոշել ենք կապեր հաստատել նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական համալսարանի ավարտական կուրսերի ուսանողների հետ, հրավիրել նրանց Գորիս՝ այստեղ ներկայացնելու իրենց դիպլոմային աշխատանքները, ինչը կնպաստի նաև հետագայում նրանց մեզ մոտ աշխատանքի հրավիրելուն, ռեժիսուրայի ու դերասանական փորձի փոխանակման  դպրոց հիմնելուն՝ մեր երիտասարդ ստեղծագործ կազմի համար:

Հեռահար ծրագրերի մեջ է մտնում 2026 թվականին նախատեսված միջոցառումը ՝ նվիրված Գորիսի պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին:

Իսկ մեր հոգսերի մեջ ամենամեծը թատրոնի շենքի ու նրա աշխատասենյակների ամբողջական վերանորոգումն է, ինչի մասին արդեն դիմել ենք մեր նախարարությանը:

Հուսով եմ՝ կընդառաջեն ու ոչ միայն այս հարցում, նաև՝ ստեղծագործական այլ մտահղացումներ իրականացնելու»:

Մնում է տնօրենի խոսքին ավելացնել, որ Գորիսի թատրոնը հինավուց պատմություն ու փառավոր կենսագրություն ունի՝ դեռ հեռավոր ամֆիթատրոնային ժամանակներից:

Գորիսի թատրոնը մեր քաղաքի մշակութային կյանքի անձնագրերից է, ուստի եւ նրա զարգացմանը պետք է նպաստել…

Սուսաննա Բաբաջանյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38