Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

15.05.2024 21:47
969

Սիրելի քաղաքացիներ, հարգարժան գործընկերներ

Համաձայն ՙՀանրապետություն՚ կուսակցության և Ազատական կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 03․11․2021թվականին ստորագրված համագործակցության հուշագրի, ես՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանս, այսօր ներկայացում եմ ձեզ ու համայնքին իմ հրաժարականը և

ըստ ընթացակարգի ավագանին պետք է ընտրի համայնքի նոր ղեկավար: Իսկ մինչ այդ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու տարիքով ավագ անդամը պետք է ավագանու նիստ հրավիրի և վարի: Մեր դեպքում պարոն Խ․ Անդրեասյանը։

Մինչև հրաժարականը՝ ուզում եմ հակիրճ ամփոփել իմ պաշտոնավարման ընթացքը: Իմ ընտրվելու օրից սկսած՝ հաղթահարել ենք շատ խոչընդոտներ, անցել ճգնաժամային իրադարձությունների միջով, պատճառների և հիմքերի մասին բոլորս էլ քաջատեղյակ ենք։

Հարգելիներս, Մեղրի համայնքը՝ դիտարկելով որպես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության, ժողովրդի ազատ կամարտահայտության կարևորագույն ինստիտուտ, բնակչության և իշխանության միջև կապող օղակ, այս տարիներին ավելի ամրապնդեցինք համայնք-բնակիչներ կապը, յուրաքանչյուր բնակչի խնդրին արագ ու սրտացավ արձագանքելով, հնարավոր բոլոր միջոցներով ձեռնամուխ լինելով լուծելու բարձրաձայնված և վերհանված յուրաքանչյուր հարց։

Ես՝ որպես համայնքի ղեկավար, անմնացորդ նվիրումով և մեծ պատասխանատվությամբ եմ կատարել իմ պարտականությունները՝ ի նպաստ մեր համայնքի։

Ուժ և կորով եմ մաղթում բոլորիս, մեր բարդ ու դժվարին ժամանակներում ապրելու և արարելու մեծ կամք մեր ծննդավայրում, բարեխիղճ և հետևողական, համատեղ աշխատանքի շնորհիվ շարունակելու ենք անհնարն ու հնարավորն անել մեր փոքր համայնքի ու մեծ հայրենիքի խաղաղության ու բարեկեցության համար: Մեղրին Հայաստանի դուռն է և այդ դուռը միշտ հյուրընկալ է բարեկամների առաջ ու միշտ փակ՝ թշնամիների: Միասին ենք կերտելու մեր կանխատեսելի ու լուսավոր ապագան։

Շնորհակալություն ինձ վստահելու, հավատալու, նվիրվածության և հարգանքի համար։

Մաղթում եմ հաստատակամություն, բարեկեցություն, բեղմնավոր աշխատանք՝ հանուն ավելի բարեկեցիկ հասարակության և ուժեղ համայնքի։

Ստորև ներկայացնում եմ՝ իմ 2021-2024թթ․ ծավալած գործունեության ամփոփ հոլովակը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34