Մեղրի համայնքի ղեկավար է ընտրվել  Բագրատ Զաքարյանը

11.11.2021 12:40
2549

Քիչ առաջ ավարտվեց Մեղրի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցում էր նաեւ «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը:

Սամվել Ալեքսանյանը հենց նոր Մեղրուց տեղեկացրեց, որ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Բագրատ Զաքարյանը, որի օգտին քվեարկել է ավագանու 15 անդամից 8-ը:

Բագրատ Զաքարյանը «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած անձնավորությունն է:

Համայնքի ղեկավարի թեկնածու էին առաջադրվել նաեւ Արմեն Հայրապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից եւ Արարատ Թումանյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Ավագանու անդրանիկ նիստին մասնակցում էր նաեւ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը:

Ավագանու անդրանիկ նիստի մասին առավել մանրամասն՝ հաջորդիվ:

Հ.Գ.

«Սյունյաց երկիր» պարբերականի խմբագրակազմը շնորհավորում է Մեղրու նորընտիր համայնքապետ Բագրատ Զաքարյանին՝ համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, նրան ցանկանում հաջողություններ՝ դժվարին մեր ժամանակներում սահմանապահ եւ սահմանադուռ Մեղրին գլխավորելու պատասխանատու գործում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40