ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.09.2024 10:57
667

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: 1991 թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միասնական և կուռ, ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բարձրագույն պատասխանատվությունն ու պատիվը: Բացառիկ միասնականության այդ դրսևորումը մեզ ոչ միայն անկախություն պարգևեց, այլև շարունակական պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։

Անկախությունն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը: Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության:

Ինչպես անկախության ձեռքբերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում։

Եվ մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հզոր ու կենսունակ սերունդն է։

Տոնի առթիվ երախտագիտության խոսքս եմ հղում նաև այն քաջորդիներին, որոնք հերոսացան հանուն անկախ Հայաստանի Հանրապետության լուսավոր ու պայծառ ապագայի: Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն աշխարհասփյուռ հայությանը այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Աստված զորավիգ անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40