ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2026 10:35
448

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ և կրթության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի առթիվ։

Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս կյանքում նոր սկիզբների, նոր հույսերի ու նոր նպատակների խորհրդանիշն է։ Սա այն օրն է, երբ կրթօջախները կրկին լցվում են մանկական ժպիտներով, ուսման նկատմամբ հետաքրքրությամբ և վաղվա հանդեպ հավատով։

Առանձնահատուկ ջերմությամբ ցանկանում եմ ողջունել առաջին դասարան հաճախող մեր փոքրիկներին, ովքեր այսօր իրենց կյանքի նոր ու կարևոր ճանապարհի առաջին քայլերն են անում։ Թող այս ճանապարհը լինի գիտելիքներով լի, բացահայտումներով հարուստ և գեղեցիկ հաղթանակներով ուղեկցվող։

Սիրելի՛ աշակերտներ, երբեք մի՛ սահմանափակեք ձեզ միայն սովորելով այն, ինչ գրված է դասագրքերում։ Սովորե՛ք մտածել, հարցեր տալ, փնտրել, ստեղծել, ձգտել ավելիին և հավատալ սեփական ուժերին։ Հիշե՛ք՝ կրթված ու արժեհամակարգ ունեցող մարդն է ուժեղ հասարակության և հզոր պետության հիմքը։

Խորին շնորհակալություն եմ հայտնում մեր մանկավարժներին, ովքեր մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կրթում և դաստիարակում են մեր երեխաներին՝ յուրաքանչյուրի մեջ փորձելով տեսնել և բացահայտել ապագայի անհատին։ Ձեր աշխատանքը ամենակարևոր ներդրումներից մեկն է վաղվա օրվա կերտման գործում։

Թող նոր ուսումնական տարին դառնա նոր ձեռքբերումների, հաղթահարված դժվարությունների, գիտելիքի հանդեպ աճող սիրո և իրականացված նպատակների տարի։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21