Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

09.05.2025 12:11
527

Հայրենական մեծ պատերազմի ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 9-ը խորհրդանշում է հերոսություն, նվիրում և խաղաղություն։ Այսօր գլուխ ենք խոնարհում այն մարդկանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մարդկության ազատության ու արժանապատվության պաշտպանության սուրբ գործին։

1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիայի հարձակմամբ սկսվեց պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկը՝ Հայրենական մեծ պատերազմը, որն ավարտվեց 1945 թ. մայիսի 9-ին՝ պատմական հաղթանակով։ Այդ չորս տարիների ընթացքում Խորհրդային Միության ազգերը, նրանց թվում նաև հայ ժողովուրդը, մղեցին կենաց-մահու պայքար՝ հանուն խաղաղ կյանքի և սերունդների ապագայի։

Հայ ժողովուրդը, հավատարիմ իր ազատատենչ ոգուն, ծանր ու պատվաբեր մասնակցություն բերեց այդ պատերազմին։ Ավելի քան 600,000 հայեր զենքը ձեռքին կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ մարտնչելով Մոսկվայից մինչև Բեռլին։ Հայ ժողովուրդը տվեց շուրջ 300,000 զոհ, իսկ 106 հայորդի արժանացավ Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչման։

Մեծ զոհաբերությամբ ու սխրանքով աչքի ընկավ նաև մեր հայրենի Մեղրին։ Մեր համայնքից ռազմաճակատ մեկնեց շուրջ 1,800 ազատամարտիկ, որոնցից մոտ 900-ը տուն չվերադարձան։ Նրանք իրենց կյանքով վկայեցին մեր ժողովրդի հավատն ու նվիրվածությունը հայրենիքին, արդարությանը և համամարդկային արժեքներին։

Մայիսյան հաղթանակները ոչ միայն անցյալի փառքի արտահայտություն են, այլև ներկայի ու ապագայի պարտավորություն։ Այսօր՝ խաղաղության տոնի օրը, մենք կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ պահպանելու ու վերածնունդ տալու այն երկրին, որի համար նրանք ընկան մարտում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թող այս հաղթանակի ոգին ուղեկցի մեզ մեր ամենօրյա աշխատանքում, մեր ջանքերում՝ հանուն հզոր, անվտանգ և արդար Հայաստանի։ Մենք իրավունք չունենք մոռանալու անցյալը և պարտավոր ենք կերտել այն հայրենիքը, որի համար կյանք զոհեցին մեր հերոսները։

Խոնարհվում եմ բոլոր նվիրյալների հիշատակի առաջ։

Շնորհավորում եմ բոլոր վետերաններին, նրանց ընտանիքներին, և մեր ազգի բոլոր զավակներին։

Թող խաղաղությունն ու բարօրությունը լինեն մշտական ուղեկիցն այս հպարտ ժողովրդի։

Հավերժ փառք հերոսներին,

Շնորհավոր Հաղթանակի տոն։

Մեղրիի համայնքապետարան

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38