Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորանքը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ

31.12.2024 19:18
777

Սիրելի համերկրացինե՛ր, Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ

Ի սրտե շնորհավորում եմ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մի քանի ժամ անց հրաժեշտ կտանք պատմության գիրկն անցնող 2024 թվականին և իր իշխանության շրջանակը կմտնի նոր՝ 2025 թվականը: Ամենագեղեցիկ ու ջերմացնող տոներից մեկը, որը նշում ենք մեր ընտանիքների, մերձավորների և ընկերների հետ, միմյանց մաղթում ամենայն բարիք և նորանոր հաջողություններ:

Դա նաև պատեհ առիթ է կիսվելու ձեզ հետ միասին անցած ճանապարհի, կատարած աշխատանքների, արձանագրած ձեռքբերումների, ինչու չէ, նաև անավարտ գործերի, թերացումների շուրջ, նաև նախանշելու նոր նպատակներ, կազմելու համայնքի բարգավաճմանն ու մեղրեցիների բարեկեցությանը միտված նոր ծրագրեր:

Թող գալիք 2025 թվականը լինի բոլորիս համար խաղաղության, բարօրության և նոր հաջողությունների տարի: Մաղթում եմ, որ այն մեր ժողովրդին, արևաբույր Մեղրի համայնքին բերի կայունություն, միասնություն և առաջընթացի նոր հնարավորություններ: Թող յուրաքանչյուրի տունը լցվի սերը, ջերմությունը և ընտանեկան երջանկությունը:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ անցնող տարին մեր համայնքի համար եղավ հաջողությունների, նոր ծրագրերի կենսագործման և ձեռքբերումների տարի։

Համատեղ ուժերով հաջողությամբ իրագործեցինք մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք ուղղված էին մեր համայնքի զարգացմանը և մեր համերկրացիների բարեկեցության բարձրացմանը։ Դրանք հնարավոր դարձան նաև ձեր անմնացորդ նվիրվածության, աշխատասիրության և աջակցության շնորհիվ։

Հարգելի մեղրեցիներ.

Մեր միասնությունն ու նպատակասլացությունը դարձան այն շարժիչ ուժը, որը հնարավորություն տվեց հաղթահարել արգելքները և գրանցել նոր հաղթանակներ։ Ուստի 2025 թվականը դիմավորենք լավատեսորեն, ինքնավստահ և հաստատակամ։ Անցնող տարվանից քաղենք բոլոր օգտակար դասերը, շարունակական ձեռքբերումները, որոնք կծառայեն որպես ուղենիշ՝ գալիք տարում մեր նպատակների իրականացման գործում։

Շնորհակալություն բոլորին, ովքեր անցնող տարում իրենց նվիրվածությամբ, աշխատասիրությամբ և կամեցողությամբ նպաստեցին մեր ընդհանուր տան՝ Մեղրի համայնքի բարգավաճմանը: Համոզված եմ՝ միասին կկարողանանք հասնել մեր նպատակների և երազանքների իրականացմանը:

Նոր Տարին թող լինի նվաճումների տարի, որի ընթացքում մենք ավելի կամրապնդենք մեր միասնությունը, կխնամենք մեր մշակութային ժառանգությունը և հաստատակամորեն կքայլենք դեպի կայուն զարգացում:

Թող գալիք տարին իր հետ բերի խաղաղություն,սեր, հույս և հավատ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40