ԿԽՄԿ-ն կողմերի հետ կապի մեջ է ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով

30.06.2021 14:01
1174

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով: Ռուսական «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն ավելացրել է իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում` այն հասցնելով 50 միլիոն դոլարի:

«Մեր բյուջեն այս պահին մոտ չորս-հինգ անգամ ավելի է, քան դրանից 27 տարի առաջ: Ավելի վաղ մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մենք մոտենում ենք 50 միլիոն դոլարի և զգալիորեն ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում: Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք մարդկանց, որոնք վերադառնում են:

Ոչ պակաս կարևոր է այն աշխատանքը, որը կապված է երկու կողմերի բանտարկյալներին այցելության և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնման հետ: Եթե անհրաժեշտություն առաջանա եւ հնարավորություններ ընձեռվեն, մենք, հավանաբար, կշարունակենք ավելացնել մեր ներկայությունն այս ոլորտում, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար»,- նշել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ռազմագերիների հայրենադարձման գործընթացին՝ նշելով, որ այս մասով առաջընթաց կա, գերիները վերադառնում են տուն, սակայն կողմերի միջև դեռևս վեճերը շարունակվում են որոշ ձերբակալվածների մասով նրանց կարգավիճակի հետ կապված:

«Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,- հավելել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը նշել է, որ կազմակերպությունն ունի ձերբակալվածների հետ անմիջական հասանելիություն: Ըստ Մաուրերի` Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ են առաջացել ձերբակալվածների կարգավիճակի շուրջ:

«Այս խնդիրը Բաքուն և Երևանը պետք է կարգավորեն միմյանց միջև: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդ տալ ինչ-որ բան, բայց համապատասխան կառավարությունները պետք է որոշեն և վերջնական սահմանեն այդ անձանց կարգավիճակը: Մենք էլ կապի մեջ ենք երկու կողմերի հետ»,- ասել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հույս ունի, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել բոլոր այդ անձանց մասով:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40