Է՜յ, Սուլեյման-յան՝ քեզ հանդիպած սյունեցիները ցած էին նայում, որ չտեսնեն թշվառիդ ողորկ գլուխը

01.06.2018 10:44
1720

Ինչ-որ մի թերթ հրապարակել է ինչ-որ Արման Սուլեյմանյանի «Թամբալության մեխանիկա» հոդվածը: Ըստ հեղինակի՝ թամբալությունը Սյունիքի մարզի գաղափարական հիմքն է: Հեղինակը փորձել է բնութագրել կապանցուն, բայց գլխապտույտ է ունեցել եւ մոլորության մեջ ընկել:

Հոդվածին արձագանքել է Արսեն Գրիգորյանը. արձագանքը՝ ստորեւ:       

                                        ***                                                           

Ես սյունեցի եմ, եթե դու կարծում ես, թե կյանքն ինչ-ինչ հարցերում անարդար է վարվել սյունեցիներիս նկատմամբ (աշխատավարձը ցածր է, սոցիալապես անապահով ենք, հարեւանի կինն ավելի գեղեցիկ է), ուրեմն որոշ բաներ ճիշտ ես նկատել, բայց քո վերլուծությունը բոլոր սյունեցիների մեջ առաջացրել է խորը զայրույթ, զարմանք, ավելի ճիշտ՝ զզվանք, իսկ քո անձի նկատմամբ՝ հակակրանք: Եթե իսկապես դա էր հոդվածիդ նպատակը, ապա պետք է ասել՝ մեկ վայրկյանում դրանով արժանացել ես համայն Սյունիքի, առավել եւս` Կապանի բնակչության համատարած ատելությանն ու արհամարհանքին: Գուցե հենց դա է  պատճառը, որ որեւէ մեկը քո խեղկատակություն-հոդվածի համար օձիքիցդ չի բռնել ու սյունեցու, կապանցու անունից պատիվ պահանջել՝ մտածելով նաեւ, որ գուցե մարդն այս (դու), այնուամենայնիվ, կզղջա իր տգետ քայլի համար, բայց` ի հեճուկս քո նկատմամբ մեղմ վարվողների, այդ կարծիքին չեմ ինքս: Նաեւ ասեմ` չես իջել Լոռվա սարերից, գլորվել ես, ուստի եւ չես կարող սադրանքի ենթարկել մի ողջ ժողովրդի (դու անհատի մասին չես գրել), առաջինը նրա համար, որ այս հարթությունում դու կհանդիպես կապանցի մտավորականին, որը 1-2 վայրկյանում քո խեղաթյուրված մտքերին ու հեգնական ձեւակերպումներին այնպիսի ուժգին ապտակ կհասցնի, որ մեկընդմիշտ կհրաժարվես վերամբարձ ոճով խոսելու վարժանքներից: Անտեղյակիդ հայտնեմ, որ Կապանը Հայաստանի հարավային մայրաքաղաքն է, եւ դա իմ ձեւակերպումը չէ. քո նշած Սովետմիության տարիներին եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն, երկաթուղային հանգույց… Մի՞թե կապանցին է մեղավոր, որ նախկին գործող հեղինակավոր եւ ճանաչված 15 արտադրական հզորությունները կաթվածահար լինելով մայր են մտել: Սա պետք է հասու լիներ սուլեյման-յանիդ ուղեղին՝ գրիչ վերցնելուց եւ Կապանի մասին խոսելուց առաջ:

Դու զրպարտողի լեզվով ու արհամարհանքով գրել ես նժդեհյան սերնդի մասին՝ անտեսելով նրանց հայրերի ու մայրերի անցած ուղին: Անտեղյակիդ կրկին տեղեկացնեմ, որ այստեղ ապրողներս ունենք պատմական առաքելություն` նախ անառիկ պահել մեր սուրբ հողը եւ, որ շատ կարեւոր է, երբեք ծնկի չգալ ոսոխի ու քեզ նման խեղկատակների առաջ: Դա է մեր պատգամն այն երիտասարդներին, որոնց դու տեսնում ես պահակի դերում, մինչդեռ նրանցից յուրաքանչյուրը՝ առանց բացառության եւ առանց ծանուցման, պատրաստ է հարկ եղած դեպքում՝ րոպեներ անց, լինել սահմանագլխին: Տեղյակ էլ չես, որ Սյունիքը (հանձին Կապանի) եղել է պատերազմական գործողությունների թատերաբեմ: Վստահ եմ, որ սուլեյման-յան ճարպոտ եւ օտարածին ազգանունով սադրիչիդ իմացությունն այս առումով տարրական իմացությունից էլ ցածր է: Դե հիմա արի ու սադրիր՝ լոռեցի տղա…Ուրիշների կողմից պատվեր կատարողը երկու ոտքով է ընկնում թակարդ, իսկ եթե, այնուամենայնիվ, հաջողվում է Կապանից ճողոպրել, Գորիսում արդեն նրան «դիմավորում են»…

Դու ասա` հարյուր, ես ասեմ` մեկ: Նախ պետք է իմանալ՝ էդ ովքե՞ր են այդ հարյուր սյունեցիները, որ իրապես չեն հասկանում իրենց վատ ապրելու պատճառները: Դե այստեղ դու` լոռեցի, տաբադաբադաբարում ես, ասել է թե՝ թմբկահարելով ուրվագծում թամբալություն` քեզ բնորոշ բառը: Եթե թամբալություն ծեծված բառը մեր մարզում ոչ միայն բառ է, այլեւ մարզային  գաղափարախոսության հիմք, ասա խնդրեմ՝ ո՞ւմ նկատի ունես որպես գաղափարախոս… Դեպքերն ու դեմքերը խառնել ես իրար՝ լոռեցի սուլեյման-յան… Մենք ի՞նչ մեղավոր ենք, որ մուննաթ ես գալիս, խոսում «իրենցից ոչինչ չներկայացնող կապանցիներ»-ի մասին, թեեւ այդպիսիք մեր քաղաքում չկան, նույնիսկ ձեր մատնանշած հարյուր մարդկանց մեջ: Քո մեջբերած «լա-նդի» բառակապակցությունն ուղղակի հեգնանք է կապանցիներիս հասցեին, բայց ինչպես կասեր վայ դասականը՝ ամեն ինչ ըստ հերթականության:

Անկեղծ ասած «բարդ ռելիեֆի» մասին քո զառանցանքն ու մտորումներն այդպես էլ մնացին անհասկանալի: Խոսում ես մեռած հոգիների մասին եւ այնքան հեգնանքով, կարծես ինքդ մահկանացու չես, ախորժակով խոսում ես միջին ամերիկացու՝ երեք տարին մեկ աշխատանք որոնելու համար 300 կիլոմետրանոց միգրացիայի մասին՝ մեջբերելով մի տեղ անընդմեջ ապրած եւ աշխատած պայմանական կապանցու ու մեկ ուրիշ կապանցու աշխարհայացքի շեշտակի տարբերությունը, ով տարեկան գոնե երկու անգամ հանգստանում է արտասահամանում: Այստեղ դու արդեն բացում ես բոլոր փակագծերը: Տարեկան երկու անգամ արտասահմանում հանգստացող կապանցի չգիտեմ, բայց Կապանում աշխատող ոչ կապանցիներ գիտեմ, ովքեր ոչ միայն կարող են 2-3 անգամ իրենց թույլ տալ հանգստանալ արտասահմանում, այլեւ այդ նույն արտասահմանում ունենալ ամառանոցներ, դղյակներ… Քավ լիցի, այդ ճոխություններն ու շքեղություններն իմ ամբիցիաներից շատ հեռու են, երբեք չեմ նախանձել հայ հարուստին, հակառակը գիտեմ, որ նրանք էլ պետք է ունենան լուրջ դերակատարություն մեր երկրի` տվյալ դեպքում մարզի տնտեսական զարգացման մեջ: Ինչ ձեռք է բերվել արդար ու ազնիվ ճանապարհով՝ միայն ողջունել ու դրվատել կարող եմ եւ հակառակը…

«Ստաբիլությունը հաճախ կարող է վատ լինել» պատկերացումդ օգտագործելով՝ ուղիղ համեմատական ես անցկացնում Սյունիքի ու նացիստական Գերմանիայի ավանդույթների միջեւ եւ պերմանենտ անցում կատարում քեզ այդքան հետաքրքրող (արդեն անհանգստացնող) կոմբինատների մասին… Սուլեյման-յան էր չէ՞ քո ազգանունը. լսիր, թե ինչ եմ ասում. դու ճիշտ կանեիր սկսեիր հենց այդտեղից, քանզի Լոռիից կոմբինատը քեզ ավելի հրապուրող է եւ շատ ավելի տեսանելի, քան սյունեցու ազնվագույն կերպարը, ինչի վրա փորձում ես ցեխ շպրտել: Խոսում ես ծծկեր երեխայի մասին՝ էլի օրինակ բերելով քո բութ դասականներից: Մի բան լավ իմացիր, լոռեցի տղա, երեխան լացում է, երբ սոված է լինում. քո նմաններն ու քեզ թեւ տվողներն ի վիճակի չեն պատկերացնելու, թե ինչ է լեռնահանքային արդյունաբերություն. այնտեղ պետք է լինի արհեստավարժը (քո ասած 40 տարեկան ենթադրյալ ու պոտենցիալ պահակը), ոչ պատահականը, ամենապահանջված կադրերը տեղացիները պետք է լինեն (տեղացի մեկը, եթե մասնագետ է, պետք է պարապ չլինի), ովքեր բոլորից շատ լավ գիտեն ընդերքից մինչեւ ֆլոտացիա, քանզի գիտակցում են, որ մաքուր արտադրությունը երաշխավորում է իրենց ընտանիքների եւ շրջապատի, հասարակության համար առողջ ու մաքուր միջավայր… Վերջապես, ակնհայտ է, որ նրանք կարող են լինել արդյունահանման ծավալների աճը նախականխող զսպաշապիկը (բառիս բարի իմաստով)… Էկոլոգիական հիմնախնդիրների, բանվորի, հանքագործի անվտանգության մասին պետք են ոչ թե պատկերացումներ, այլ ընկալումներ` դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով, մեծ ներդրումներ, որոնք կավելացնեն այդ նույն հանքագործի աշխատանքային կյանքի միջին տեւողությունը: Էլ չեմ ասում զուգահեռ պաշտոններ վարողների մասին: Դա կապանցու մեղքը չէ, որ կոմբինատներն առուծախի ենթարկվեցին շահույթից չկշտացող վայ ղեկավարների պատճառով: 

Ծակ փիլիսոփայի միտք է` «Մի՞թե նրանք չեն հասկանում, որ ամեն ինչ սկսվում է խոսքից, եւ որ այդ խոսքերն ուղղակիորեն թունավորում են իրենց կյանքը եւ ապրելակերպը», «Կոմբինատների կայուն լավ աշխատավարձը ոչնչացնում է Սյունյաց աշխարհի բազմաթիվ խոստումնալից երիտասարդների», «Ինձ երբեմն թվում է, թե նույնիսկ նորածին երեխան ավելի մեծ շանս ունի արհեստական կերի միջոցով կտրվել մոր կրծքի կախվածությունից, քան միջին վիճակագրական կապանցին` կաղապարված մտածողությունից: Վերջինս չի պատկերացնում իր կյանքն արդյունաբերությունից դուրս»: Ասում ես՝ չես հասկանում այն մարդկանց, ովքեր պայմանավորում են իրենց քաղաքի եւ մարդկանց գոյությունը միայն կոմբինատների հաշվին. ու ի՞նչ աղերս ունի ասածդ կապանցու՝ ռետինանման լավաշ թխելու իմացության հետ: Այն, որ Գորիսի լավաշը շատ լավն է՝ անգամ գիտի մանկահասակը` այդ թվում՝ Լոռու յուրաքանչյուր երեխա: Գորիսի ջուրն է շատ լավը, մարդիկ են նույնը` մեկը մյուսին գերազանցող ու հասնող: Լավ, դա ի՞նչ նշանակություն ունի, չէ՞ որ Գորիսը, Կապանը, Լոռին իմ չքնաղ ու աննման Երեւանը մերն են, ու այստեղ նախապատվություններ տալը, սյունեցուն նսեմացնողի ձեր նկրտումերը, քեզ կերակրողներին հաճոյանալու անհաջող փորձերն ուղղակի սին են, ողորմելի…

Երբեք ազգին մի տարանջատիր, անգամ եթե դրանով ներծծված է քո արյունը: Կապանցուն չճանաչելով՝ էլի հանդգնում ես լավաշի, ցածր աշխատավարձի, սոցիալական անապահովության, հարեւանի գեղեցիկ կնոջ վրա աչք դնելու մասին երեւակայությամբ քո մութ ու սեւ գործն անել՝ անկատար լոռեցի… Փորձում ես նույնիսկ սեպ խրել կապանցու ու գորիսեցու միջեւ: Քո էժանագին ու մթագնած մտքերը մի բացահայտիր, սյունեցիներս թասիբ ու արժանապատվություն ունենք, ուղղակի կասեի հետեւյալը` թամբալությունը՝ թամբալություն, բայց ՍՏՈՐԱՔԱՐՇ ՀԱՄԲԱԼՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄԻՏՔԸ, ԻՐԱՎԱՄԲ, ԲՈԼՈՐ ԱՐԱՏՆԵՐԻ ԱՆՔՆՆԵԼԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՆ:

Իմիջիայլոց որակի մասին: Մարզկենտրոնում անորակ է միայն մի բան՝ գնա ու որոնիր, եթե չգտնես պատասխանը՝ կստանաս միանգամից… կամ կուղղարկեմ իմ խաչբառը:

Միամիտ լոռեցի ձեւանալով խոսում ես պահակի հաստիքի մասին՝ իբր  40 տարեկան երիտասարդները (խոսքը կապանցիների մասին է) ամբիցիոզ չեն եւ ձգտում են ընդամենը պահակ աշխատել կոմբինատներից մեկում: Այո, պահակ էլ չեն կարող աշխատել, որովհետեւ Սյունիքը զբաղվածության առումով հանրապետությունում հայտնվել է ամենաստորին դիրքում, որովհետեւ քո նմաններին են տեղավորում կոմբինատներում, այդ կոմբինատների ղեկավարների դռները կապանցիների համար փակ են ու փակ: Մինչդեռ արի ու տես՝ մայրաքաղաքից եկած որքան մարդ է տեղավորվել կոմբինատներում, որտեղ են բնակվում, ինչ արտոնություններից են օգտվում եւ շուրջերկրյա ինչ գործուղումների մեջ են: Կոմբինատներում, լոռեցի տղա, ասեմ, որ աշխատելու համար նախ պետք է լինես ոստիկան (թեեւ ոստիկաններից շատերին եմ հարգում) կամ ազգային անվտանգության նախկին աշխատակից կամ էլ նրանց սպասարկող:

Ինչ ինքնագնահատականի պարադոքսի մասին ես փիլիսոփայում… Լեզուների մասին խոսողիդ հարկ եմ համարում հիշեցնել՝ նախ պետք է իմանալ մայրենի լեզուն, որը Կապան թափանցած անձանց շատերի մոտ չնկատեցի, սիրել սեփական ժողովրդին, չփորձել տարանջատել կապանցուն եւ գորիսեցուն, ձեզ նման չուտել ու թքել այն ամանի մեջ, որից եկել ու օգտվել ես: Եկար ու հասար եվրոպական ստանդարտներին համապատասխանող խոհարարին: Կուրկուտի՞ց էլ ես դժգոհ… Լավ, մի դրական բան երեք ամսվա ընթացքում լոռեցիդ չտեսա՞վ, թե՞ սուլեյման-յանական կասկածելի ազգանվան թելադրանքով շարունակում ես սադրել. եկել էիր մարդաբանական ուսումնասիրություններ կատարելու, բայց… 

Ստորեւ՝ բերեմ իմ մեկնաբանությունը մտքի թամբալության քո հերթական բարբաջանքի մասին: «Սահմանափակ միտքը բոլոր վերոնշյալ թամբալությունների անքննելի թագուհին է». մեջբերում քո խոսքից: Ասում ես Սյունիքում շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր նայում են ոտքերիդ տակ եւ ծուլանում են գլուխը բարձացնել ու տեսնել աստղերը: Ի հեճուկս քո շաղակրատանքի, նշեմ, որ քեզ հանդիպած սյունեցիները ցած էին նայում գուցե այն պատճառով, որ չտեսնեին թշվառիդ ողորկ գլուխը, որի ընդերքն (ըստ իս) լի է մակաբույծներով:

Ծավ գյուղի՝ քեզ հանդիպած հրաշալի մարդու մասին խոսելուց առաջ պետք է մտնեիր նրա տունը, ծանոթանայիր նրա կենցաղին, ոչ թե շնորհալի մարդուն մեղադրական ներկայացնեիր՝ տեսեք, տեսեք, ես նրան ուզում էի օգնել, բայց նա երախտամոռ դուրս եկավ, տրակտորը թողած՝ անարդարությունից էր խոսում, քանի որ ուներ գիտելիքների պակաս… Դու դա չես կարող հասկանալ, քանի որ քո ուշքն ու միտքը կոմբինատի, այո կոմբինատի վրա էր, դու, վերջապես սկսեցիր հասկանալ, որ ինչ որ վտանգներ են պարուրվում կոմբինատի վզին (ի դեպ, դա էլ մեր պրոբլեմն է, հանգիստ մնա)… Եթե «Սյունիքի զարգացման հիմնադրամ»-ի ղեկավարությունն արդեն իսկ տվել էր իր բանավոր համաձայնությունն այդ հրաշալի (այստեղ դու զգուշաբար շաղակրատում ես, գուցե հաճոյանալու համար) մարդուն սատար կանգնելու համար, պե՞տք էր արդյոք այդ մասին բարձրաձայնել, թե՞ «փիար» էիր ուզում անել:

«Զանգեզուր պրես» մարզային շաբաթաթերթի մասին.. Այդպես էլ չդարձա այդ թերթի ընթերցողը: Եվ զարմացած եմ, որ կապանցիներին արատավորելու համար հենց այդ թերթն ես օգտագործել:  Ուրիշ հարթակում չէիր կարող հոդվածդ հրապարակել:

Ափսոսում եմ, որ կանաչ լույս բացվեց քո թյուրըմբռնումների առաջ, կրկնակի ափսոսում, որ մինչ օրս քեզ ոչ ոք հրապարակավ չփնովեց, թեեւ հասկանալի է` թերթը հասու չէ մտավորական զանգվածի այն շրջանակին, որ կարող էր նվաստիդ պորտը տեղը դնել… Թերթին հանձնած քո մտքի «գոհարները» համապատասխանում են Բուրկինա-Ֆասոյի՝ արեւի տակ պապանձված, ուղեղի որդերի ձեռն ընկած, տոչորված հոգուց հեւոցների մեջ շարունակ տառապող սնանկ ու անողնաշար թշվառի անբանականությանը. վերջապես, հորդորում եմ՝ շարունակիր մարկոպոլոյան քո շրջագայությունները Սյունիքի վարչական սահմաններից դուրս, թե չէ իմ մեջ այնպիսի տպավորություն է ձեւավորվում, որ դու խոսել ես ոչ թե սյունեցու կամ կապանցու մասին, այլ հայի մասին ընդհանրապես, որի հանդեպ ատելությունդ չկարողացար զսպել, որի պատճառը գուցե եւ  քո ազգանվան արմատների մեջ է…

Հիշիր մեկընդմիշտ, Սյունիքում բոլորը չէ, որ ընթերցում են այդ թերթը, այն հասու է եւ պետք է միմիայն կոմբինատներին ու այն կազմակերպություններին, ովքեր լրացնում են 2000 տպաքանակով հայտը: Համոզված եղիր, եթե ես քո թերթը ձեռքս առա միայն այս պատրվակով, իմացիր՝ բանն արդեն բուրդ ա: Սյունիքում, փառք Աստծո, արդեն երկար տարիներ է կա այնպիսի մի պարբերական, որքան էլ որ այն արգելված համարվի (ես այդպես չեմ կարծում), միեւնույնն է, իր արժեքով ու փաստավավերագրական համեղ ու դյութիչ նյութերով, խոսքի մակարդակով ու ոճով ուղղակի ոսկի արժե… Թերթն այդ իմ համար «ԿՇԵՌՔ»-ի նշանակություն ունի, քանզի նժարի վրա է դնում չթյուրըմբռնվող փաստերը, երեւույթները, ընդ որում՝ ոչ թե հանուն մեկի, այլ հանուն նորին գերազանցություն արդարության, պատվի, խղճի, հրապարակված նյութերի արժանահավատության. այստեղ արդեն ենթատեքստեր չեն կարող լինել, այն քո ասած մուննաթներից, սադրանքներից ու թամբալություններից հեռու է եւ լրատվական մերօրյա խայտաբղետ հարթության մեջ պատվով կատարել, կատարում եւ կկատարի սանիտարի իր վեհ առաքելությունը:

 

Արսեն Գրիգորյան

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի

                                                 զորահավաքային նախապատրաստության

բաժնի պետ 

                                                   31 մայիսի 2018թ.

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03