Առուշ Առուշանյանին՝ Դուք ի վիճակի՞ եք կարգավորելու Քարահունջում ծագած խնդիրը, թե՞ մարդիկ իրենց գլխի ճարը տեսնեն

28.04.2018 15:17
2253

Վերջին օրերին կտրուկ ավելացել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն այցելողները, խմբագրության աջակցությունը կամ միջամտությունը հայցողները:

Նրանք նաեւ հիմնավորում են մարզային լրատվամիջոցին դիմելու դրդապատճառները. մարզպետարանը վաղուց կազմալուծված եւ մահացած մարմին է, համայնքների ղեկավարներն էլ օտարական մարզպետի քմահաճույքների կառքին են լծվել եւ ինքնուրույն որեւէ քայլ չեն կարող անել…

Ապրիլի 28-ին խմբագրություն էին այցելել Քարահունջ գյուղի մի խումբ բնակիչներ:

Այդ գյուղը դարեր ի վեր հռչակված է եղել իր բացառիկ թթաստաններով: Ասում են՝ այգիների մեկ տարվա եկամուտը հերիք է եղել, որպեսզի յոթ տարի բավարարված լինեն գյուղի բնակչության կարիքները:

Վերջին տարիներին, սակայն, Քարահունջի առասպելական թթաստանները եւ թթից գոյացող մյուս բարիքները (թթի օղի, դոշաբ եւ այլն) վերացվելու վտանգի առաջ են հայտնվել:

Մի քանի համագյուղացիներ իրենց անասուններն արոտավայրերում արածեցնելու փոխարեն անարգել բաց են թողնում այգիների մեջ, ինչի արդյունքում ոչնչանում են մատղաշ ծառերը, տնկիները, վնասվում են ծառերի ճյուղերը եւ ի վերջո չորանում: Անհնար է դարձել այգիների տարածքում խոտ հնձելը, այնտեղ բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնելը:

Մյուս կողմից՝ Վարարակն գետի վրա հիմնված փոքր հէկերի համար կառուցված խողովակաշարերի, ճանապարհների հետեւանքով փչացել է այգիների առուների մեծ մասը, որը չի վերականգնվում հէկերի սեփականատերերի կողմից (Սասուն Խաչատրյան, Վարդանյաններ եւ մյուսներ):

Ստեղծված իրավիճակում մարդիկ կանգնել են երկմտանքի առաջ՝ այսուհետ զբաղվե՞լ այգեգործությամբ, թե՞ ոչ: Ի դեպ, մի շարք քարահունջցիներ արդեն իսկ հրաժարվել են այգիները մշակելուց, թեեւ այդ թթաստաններն են գյուղի բնակիչների գոյապահպանման հիմնական աղբյուրը:

Խնդրո առարկա հարցով քարահունջցիները դիմել են ոստիկանության Գորիսի բաժնի պետ, գնդապետ Կարեն Թադեւոսյանին (փետրվար, 2018թ.), բայց նա ինչ-որ անիմաստ, ոչինչ չասող մի պատասխան է տվել գյուղացիներին՝ պատասխանատվությունը բարդելով համայնքապետի վրա:

Ս.թ. փետրվարի 2-ին գյուղացիները դիմել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին: Նա էլ, պարզվում է, հույսը դրել է նախեւառաջ գյուղի վարչական ներկայացուցիչ Լուսինեի վրա, ով էլ հազիվ, ըստ այգետերերի, զբաղված է բացառապես սեփական խանութի գործերը տեսախցիկներով վերահսկելու հույժ պետական աշխատանքով:

Քարահունջցիների մտահոգություններին ադրադարձել է նաեւ «Զանգեզուր» թերթը՝ «Ինչո՞ւ եւ ինչի՞ց են դժգոհ քարահունջցիները» վերտառությամբ հոդվածում (18 ապրիլի 2018թ.):

Ու այդ ամենից հետո անասնատերերը շարունակում են արածավեր անել այգիները…

Գյուղացիներից մեկը զայրացած պատմում է, որ անասնատերերը յուրօրինակ պայքար են սկսել այն այգետերերի դեմ, ովքեր համարձակվել են մախաթը պարկից հանել եւ խնդրի մասին բարձրաձայնել գյուղի սահմաններից դուրս: Եղել են դեպքեր, երբ ծառի փչակներում դյուրավառ ռեզին են տեղադրել՝ փորձելով հրդեհել ծառերը: Իսկ ոստիկանապետն ասում է՝ դա մեր գործը չէ…

Այգետերերից յուրաքանչյուրի կրած տարեկան վնասի չափը պատկերացնելու համար հիշեցնենք գյուղացիներից մեկի վկայությունը, թե ինչ էր ստանում ինքը այգուց՝ մեկ տարվա ընթացքում. 70 խուրձ խոտ, մոտ 600 կգ կարտոֆիլ, մոտ 90 կիլոգրամ չոր լոբի, մոտ մեկ տոննա թթի բարձորակ օղի…

Գյուղացիները պնդում են, որ այգիների տարածքը ցանկապատել հնարավոր չէ, ինչն առաջարկում են տեղական իշխանավորներն ու անասնատերերը, թեկուզ եւ այն պատճառով, որ դրա համար մեծ ու հավելյալ ծախսեր են պահանջվում:

Ելքը, ըստ գյուղացիների, մեկն է՝ քմահաճ գյուղացիներին կարգի հրավիրել, ինչը չի կարող գլուխ բերել Քարահունջի վարչական ներկայացուցիչ Լուսինեն: Վերջինս, նույնիսկ, իր հետ անկեղծացող եւ խնդիրը քննարկող գյուղացիների անունը ժամ առաջ հայտնում է անասնատերերին՝ կոնֆլիկտի վրա յուղ լցնելով:

Քարահունջցիները դիմում են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին՝ Դուք ի վիճակի՞ եք կարգավորել ծագած խնդիրը, թե՞ պիտի նորից հանձնարարեք Լուսինեին, Մենուային, ովքեր, պարզվում է, ընդունակ չեն որեւէ հարց կարգավորել:

Ինչեւէ, գյուղացիները սպասում են համայնքի ղեկավարի կոնկրետ քայլերին, այլապես տեղական մասշտաբի այդ հակամարտությունը կարող է եւ անցանկալի հետեւանքներ ունենալ, որի պատասխանատուները, անշուշտ, լինելու են Առուշ Առուշանյանը եւ ոստիկանապետ Կարեն Թադեւոսյանը:

-Ինչ է, սպասում են, որ այգիներում ցաքատով մի օր մարդիկ իրար խփե՞ն, - ասաց զրուցակիցներից մեկը:

Առուշ Առուշանյանը, կարծում ենք, հրապարակային խոսքի պիտի ասի գյուղացիներին եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկի:

Համայնքապետը հավանաբար տեղյակ է, որ գարնանային աշխատանքների բուռն օրեր են հիմա եւ մեկ օրն անգամ գյուղացու համար վճռորոշ նշանակություն ունի:

 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08