ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի Ամանորյա շնորհավորական ուղերձը

31.12.2023 10:28
868

Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ։

Ամփոփելով անցնող 2023 թվականը՝ ուզում եմ նշել, որ չնայած բարեփոխման փուլ թևակոխած Փրկարար ծառայության առաջ ծառացած մի շարք դժվարություններին և նոր մարտահրավերներին, փրկարարների քրտնաջան աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացանք պատվով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները, միջազգային հարթակներում լուրջ արդյունքներ գրանցել և քայլել առաջ՝ ի բարօրություն մեր ժողովրդի և մեր երկրի։

Ձեր ամենօրյա մեծածավալ ու նվիրված աշխատանքի շնորհիվ դուք մշտապես մեր բնակչության կողքին եք՝ հնարավորինս պաշտպանելով վերջիններիս արտակարգ իրավիճակներից, ամրապնդելով բնակչության և քաղաքացիական պաշտպանության դիրքերը։

Սիրելի՛ փրկարարներ, առանձնակի երախտագիտությամբ ուզում եմ հատկապես նշել մեր ձեռքբերումները միջազգային ասպարեզում, որը հնարավորություն տվեց Հայաստանին իր հովանու ներքո հյուրընկալել 7 երկրների շուրջ 500 փրկարարների և անցկացնել միջազգային լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որն իրական քննություն էր և ևս մեկ անգամ ապացույց, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն օգնության մեկնել այլ երկրներին, այլև բարձր մակարդակով կազմակերպել նմանօրինակ փրկարարական լուրջ միջոցառում՝ բազմազգ միջավայրում մեկտեղելով փրկարարական գործողությունները և համախմբելով ուժերը՝ հանուն մարդկանց կյանքի փրկության և անվտանգության։

Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ նոր տարում ևս բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ շարունակելու եք իրականացնել ձեր ամենօրյա պարտականությունները և մարդասիրական առաքելությունը։

Կրկին անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով անփորձանք ծառայություն, անսպառ ուժ և բարօրություն։ Թող գալիք 2024 թվականը լինի նոր ձեռքբերումների և առաջընթացի տարի՝ առանց արտակարգ իրավիճակների։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue Service

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34