Փառատոն. օր չորրորդ

09.07.2024 11:49
788

Կարելի է ասել՝ Կապանի միջազգային երաժշտական երկրորդ փառատոնը հատել է հասարակածը։ Որոշ երաժիշտներ, ավարտելով ելույթները, հրաժեշտ են տալիս Կապանին: Ջութակների պատրաստման ընկերության տնօրեն Ֆլորիան Լեոնարդը և կորեական ծագումով ամերիկացի ջութակահարուհի Էլլի Սուն Կապանից հեռացան ջերմ տպավորություններով և հույս հայտնեցին հաջորդ փառատոնային տարում նույնպես Կապան այցելել։

Փառատոնի չորրորդ օրը սկսվեց հստակորեն ձևավորված ավանդույթով՝ երկխոսությամբ երաժիշտների և հանդիսատեսների միջև։ Բեմահարթակում էին սոպրանո Լիաննա Ալեքսանյանը, երգեհոնահարուհի Իրինա Ռոզանովան, դաշնակահար Արմեն Քարամյանը։ Իրինա Ռոզանովան, մասնավորապես, նշեց, որ կապանյան երաժշտական փառատոնը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Երաժիշտները խոսեցին իրենց ապագա ծրագրերից։

Համերգային ծրագիրը մեկնարկեց Բախի ստեղծագործության կատարումով (Մաթեոս պանսիոնից՝ «Չարչարանքներ՝ ըստ Մաթեոսի»՝ սոպրանո Լիաննա Ալեքսանյան, երգեհոնահար՝ Իրինա Ռոզանովա, ջութակահար՝ Հրաչյա Ավանեսյան)։

Փառատոնի ծրագրում առաջին անգամ բեմ բարձրացավ միջազգային երաժշտական արենայում ճանաչում ունեցող թավջութակահար Միքայել Հախնազարյանը, բազմաշնորհ երաժիշտ, ով 2014 թ. Մյունխենի կամերային նվագախմբի գլխավոր թավջութակահարն է։ Նա կատարեց ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր» ստեղծագործությունը (նվագակցող՝ Աննա Սարկիսովա՝ դաշնամուր)։

Հաջորդիվ հնչեց գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի նշանավոր ստեղծագործություններից մեկը՝ «Դաշնամուրային տրիոն»՝ Միքայել Հախնազարյան (թավջութակ), Հայկ Կազազյան (ջութակ), Մարիաննա Շիրինյան (դաշնամուր)։

Արդեն ավանդույթ է դառնում, որ ընդմիջումից հետո հնչում է լայնակտավ մի ստեղծագործություն։ Այս անգամ հանդիսատեսին մատուցվեց ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի «Լարային կվինտետը» (Հրաչյա Ավանեսյան՝ առաջին ջութակ, Հայկ Կազազյան՝ երկրորդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ առաջին թավջութակ, Միքայել Հախնազարյան՝ երկրորդ ջութակ)։

Փառատոնային օրը, ինչպես միշտ, ավարտվում է բարեմաղթանքներով և շնորհավորանքներով:

         Վահրամ Օրբելյան

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19