Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

28.01.2026 10:54
373

Սիրելի՛ մեղրեցիներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարելիցի` Հայոց բանակի օրվա կապակցությամբ:

Այս օրը մեր պատմության ամենախորհրդանշական էջերից մեկն է, քանի որ հայոց բանակի ստեղծումը դարձավ անկախ պետականության պահպանման, ազգային արժանապատվության և հայրենի հողի պաշտպանության վճռական քայլը։ Հայոց բանակը կազմավորվեց ժողովրդի կամքի, միասնականության և ազատ ապրելու վճռական հավատքի շնորհիվ։

Երեսունչորս տարիների ընթացքում մեր զինված ուժերը անցել են ծանր, բայց պատվաբեր ճանապարհ։ Հայ զինվորը բազմիցս ապացուցել է, որ հայրենիքի պաշտպան լինելը պարզապես ծառայություն չէ, այլև առաքելություն՝ նվիրված հայրենի հողին, պատմությանը, սերունդների ապագային։

Այսօր և ոչ միայն, խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության սրբազան ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների լուսավոր հիշատակի առաջ։ Նրանց սխրանքը հավերժ է, նրանց անունները՝ մեր հիշողության մեջ։ Նրանց շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ենք, ստեղծում և հավատում վաղվա օրվան։

Խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր զինվորներին, սպաներին և կամավորներին, ովքեր ամեն օր իրենց ծառայությամբ կանգնած են հայրենիքի սահմանների պաշտպանության առաջնագծում։ Նրանց կամքը, տոկունությունն ու հավատը մեր ժողովրդի ուժի արտացոլումն են։

Մեղրի համայնքը, լինելով Հայաստանի հարավային դարպասը, առանձնահատուկ պատասխանատվությամբ է արժևորում բանակի դերը։ Այստեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է խաղաղության գինը և հայրենի հողի պահպանման կարևորությունը։ Մեր միասնականությունը և հայրենասիրական դաստիարակությունը այն ամուր հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի մեր ապագան։

Թող հայոց բանակը միշտ լինի հզոր, կարգապահ և ամուր։ Թող մեր զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում, իսկ մեր հայրենիքը լինի անվտանգ, կայուն և զարգացող։

Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, ամուր սահմաններ, ազգային համախմբում և անսասան հավատ Հայաստանի վաղվա օրվա հանդեպ։

Փա՛ռք հայոց բանակին։

Փա՛ռք մեր հերոսներին։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40