ՀՀ-ն միջազգային դատախազներ կներգրավի. Մինասյանը ՝ Հռոմի ստատուտի ու Ադրբեջանի մասին

08.01.2024 12:43
727

Ըստ Գրիգոր Մինասյանի՝ Հայաստանի քննչական մարմինները կկարողանան հետաքննությանը ներգրավել միջազգային դատախազներին։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը կօգնի հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։

Նախարարությունն ուսումնասիրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի փորձը, սկսել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակումը, որը պետք է ընդունվի Հռոմի ստատուտի վավերացումից հետո։

«Առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն է՝ միջազգային փորձագետների հետ աշխատելով»,- ասաց Մինասյանը։

 

Նախարարի խոսքով, դրանից հետո Հայաստանի քննչական մարմինները կկարողանան հետաքննությանը ներգրավել միջազգային դատախազների։

«Նրանք գալով Հայաստան և ծանոթանալով փաստաթղթերին՝ մասն են դառնում այդ դատավարության, և այս դեպքում Հայաստանը հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ, այլ ներգրավում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ»,- նշեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացրել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին՝ բացատրելով, որ Երևանն այդպես կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումների ժամանակ)։

Մոսկվան քննադատել է պաշտոնական Երևանի որոշումը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ «հայ գործընկերները ի սկզբանե տեղեկացված էին ՌԴ դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համար» տվել է «ձերբակալման օրդեր»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40