Մեղրի համայնքում տոնական միջոցառումների սկիզբը տրվեց «Ռազմահայրենասիրական խաղ» մրցույթով

28.01.2026 20:18
480

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ, Մեղրի համայնքում տոնական միջոցառումների սկիզբը տրվեց «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպված՝ Մեղրի համայնքի 9 դպրոցների սովորողների մասնակցությամբ «Ռազմահայրենասիրական խաղ» մրցույթով, որին ներկա էր նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։

Մրցույթի ընթացքում թիմերը մասնակցեցին տարբեր խաղերի, ուժերն ու գիտելիքները չափեցին հարց ու պատասխանի մրցափուլում, լուծեցին խաչբառ, իրականացրեցին զենքի քանդում-հավաքում, ցուցաբերեցին արագ կողմնորոշվելու, համագործակցելու հմտություններ։

Խաղի ավարտին հաղթող թիմի անդամները Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի կողմից արժանացան շնորհակալագրերի, իսկ «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից՝ նվերների։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40