Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել

05.03.2023 12:30
1042

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում իրանական համարանիշներով ավտոբուս է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրասնպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Կոստանյանի գլխավորությամբ:

Հրշեջները մարել են ավտոբուսում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահի գլխավորությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը եղել է Scania մակնիշի տուրիստական ավտոբուս, որտեղ եղել են 23 ուղևոր և երկու վարորդ: 


shamshyan.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40