Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը. ԿԳՄՍՆ

18.10.2024 13:51
677

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ՝ «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 10-ին, «Մաթեմատիկա», «Ֆիզկուլտուրա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 16-ին, «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու»  առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 17-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», ՆԶՊ, «Տեխնոլոգիա», «Երաժշտություն», «Կերպարվեստ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝ նոյեմբերի 23-ին, «Պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների, ինչպես նաև դասվարների ատեստավորումը՝ նոյեմբերի 24-ին:

2024 թվականից ուսուցիչների կամավոր ատեստավորումն առաջին անգամ անցկացվելու է էլեկտրոնային եղանակով:

Թղթային եղանակով իրականացվելու Է միայն «Եզդիերեն», «Պարսկերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Այն նախատեսված է նոյեմբերի 16-ին:

Հրամանով հաստատվել է նաև գիտելիքի ստուգման կենտրոնների ցանկը:

Միաժամանակ հայտնում ենք, որ 5-12-րդ դասարաններում դասավանդվող՝

 «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից,

«Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից,

«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից,

«Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից,

«Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից,

«Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:

1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից։

«Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08