Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և Մեղրի համայնքի մեղվապահների միջև

23.09.2025 17:14
424

Սեպտեմբերի 22-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ, Մեղրիի համայնքապետարանում հյուրընկալվեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի գլխավոր մասնագետ Սիլվա Հակոբյանը և ավագ մասնագետ Ջոն Սիմոնյանը։

Հանդիպման նպատակն էր վերհանել և քննարկել համայնքում արձանագրված մեղվաընտանիքների խնդիրները՝ գտնելու դրանց հնարավոր լուծումները։

Քննարկման ընթացքում մեղվապահներն անդրադարձան մեղվաընտանիքների պահպանման գործընթացում առաջացած հիմնական դժվարություններին և դրանց հետ կապված մտահոգություններին։ Մասնագետները պատասխանեցին մեղվապահների հնչեցրած հարցերին, ներկայացրեցին հնարավոր պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև առաջարկեցին մասնագիտական լուծումներ և կիրառելի խորհուրդներ՝ մեղվաընտանիքների կենսունակության վերականգման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ։

Հանդիպումն անցավ կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, ինչը նպաստեց ակտիվ քննարկմանը։

Հանդիպման ավարտին մասնագետներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին շարունակել աջակցությունը և համագործակցությունը մեղվապահների հետ՝ խնդիրների լուծման և ոլորտի բարելավման նպատակով։

Մեղվապահները շնորհակալություն հայտնեցին ստացած մասնագիտական աջակցության համար և գնահատեցին նման հանդիպումների կազմակերպման կարևորությունը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40