«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի. Թուրքական Hürriyet-ն այցելել է Նախիջևանի Քոթամ գյուղ, պատրաստել ռեպորտաժ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

27.08.2025 16:28
463

Թուրքական Hürriyet լրատվամիջոցը այցելել է Նախիջևանի Քոթամ գյուղ, որը գտնվում է Իրանի և Հայաստանի հետ սահմանին և պատրաստել ռեպորտաժ ասպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մասին:

«Մենք եղել ենք մի տարածաշրջանում, որտեղ անցնելու է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի օրակարգում ընդգրկված «Զանգեզուրի միջանցքը»: Դեռևս որևէ շինարարական աշխատանք չի սկսվել միջանցքի անցման կետում, որտեղ խաչվում են Նախիջևան–Հայաստան–Իրան սահմանները։  Խորհրդային ժամանակների երկաթուղին դեռ կանգուն է:

Թուրքիայի արևելյան կետից դեպի Նախիջևանի արևելյան կետ հասնելու համար նախ ինքնաթիռով իջանք Իգդիր, ապա անցանք Նախիջևան։ Անհրաժեշտ չէր անձնագիր․ պարզ ձևով՝ միայն անձը հաստատող փաստաթղթով անցա մաքսային ստուգումը։ Նախիջևանի արևելյան մասում գտնվում է Օրդուբադը, իսկ նրա ծայրամասում՝ իմ նպատակակետ Կոթամ գյուղը։

Ամեն դեպքում, եթե միջանցքը բացվի, կամ այս երկաթուղին կվերանորոգվի, կամ դրան զուգահեռ կկառուցվի նոր գիծ։

Այսպիսով, միջանցքը տեսանելի կլինի Իրանի համար, երբ այն բացվի: Իսկ մի փոքր այն կող ՝ Նախիջևանի սահմանային պահպանությունն է։ Քիչ ներքև երևում են հայ սահմանապահների դիրքերը։

Թուրքիան այս միջանցքը դիտարկում է որպես Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս թյուրքական պետությունների հետ ուղղակի ցամաքային կապ, ինչի պատճառով այն մեր տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի։ Իրանն ի սկզբանե դեմ է եղել այս նախագծին։

Հայաստանը, սակայն, Թրամփի միջամտությունից հետո հրաժարվեց դեմ լինելուց, և օգոստոսի 8-ին Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում, Սպիտակ տանը, Թրամփի կազմակերպած հանդիպման ընթացքում ստորագրեցին այս միջանցքի վերաբերյալ նախնական համաձայնագիրը։

Նախագծին էլ անվանեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»»:

Turkish Hürriyet media visited Kotam village in Nakhchivan, located on the border with Iran and Armenia.

The Zangezur corridor/TRIPP is planned to pass through this area, where Soviet-era railways remain.
You can see how close the Iranian border guards are . pic.twitter.com/giUbgsYAZA

— Könül Şahin

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24