Մեղրիի համայնքապետն ընդունել է Կապանում բացվող ՌԴ գլխավոր հյուպատոսության պատվիրակությանը

23.08.2024 10:17
849

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը օգոստոսի 21-ին, հյուրընկալել էր Կապանում բացվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Անատոլևիչ Չաշչիխինին, Հայաստանում ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Դիմիտրի Կրասնովին, Լյուդմիլա Աղախանյանին, համայնքի ակտիվ երիտասարդներին, հայտնում են Կապանի համայնքապետարանից։ 

 Հանդիպմանը Խ․ Անդրեասյանը համառոտ ներկայացրել է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացիկ աշխատանքները, որոնց իրագործումը նախատեսվում է առաջիկայում։Ս․ Անատոլևիչը, Դ․ Կրասնովը, L․ Աղախանյանը ներկայացրեցին «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացմանը նպաստող ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բացահայտե՛ք Ռուսաստանը» կրթական և էքսկուրսիոն ծրագիրը, որի հիմնական նպատակն է ամրապնդել կապը հետխորհրդային երկրների երիտասարդների միջև, նպաստել նրանց գաղափարների փորձագիտական և դրամաշնորհային աջակցությանը, ստեղծագործական և մասնագիտական զարգացմանը: 

Այն հնարավորություն կտա երիտասարդներին մասնակցել էքսկուրսիոն շրջագայություններին, խոշոր գործարար, մշակութային և սպորտային միջոցառումներին։ Համայնքի երիտասարդներն առաջարկեցին միասնաբար մասնակցել դրամաշնորհային ծրագրերին, իսկ հաջողելու դեպքում ստացված հոնորարը ուղղել համայնքի զարգացմանը, իրականացնել ներդրումներ երիտասարդական համայնք ունենալու համար։ 

Ներկայացուցիչները դրական արձագանքեցին գաղափարներին և պատրաստակամություն հայտնեցին միջոցառումներ կազմակերպել՝ ներգրավվելով համայնքի ակտիվ երիտասարդներին, ուղղորդել նրանց դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու և ծրագրերի իրականացման կանոնակարգին ծանոթանալու գործընթացում։

syunik.tv

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40